Հայաստանի, Իրանի և Քաթարի միջև այսօր Թեհրանում ստորագրվել է փաստաթուղթ, որով նախատեսվում է ստեղծել ինտերնետի տարանցիկ կապուղի տարածաշրջանի երկրների համար։
Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Իրանի կողմից՝ Իրանի հաղորդակցության և ՏՏ փոխնախարար, Իրանի հեռահաղորդակցության ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Սադրին և Քաթարի կողմից՝ Ծոցի երկրներում խոշորագույն մալուխային ցանցը տնօրինող «Գալֆ Բրիջ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Աբդուլա Ալ-Ռվաիլին։
UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն էլ նշեց, որ այս ծրագրով Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետի հասանելիության տարանցիկ կապուղի է ստեղծվելու։
«Միանալով նման հավակնոտ նախագծի, փաստորեն, Հայաստանն ընդգծում է տարածաշրջանում ՏՏ առաջատարի իր դիրքը։ Նոր կապուղին այլընտրանք է դառնալու այսօր գործող՝ ծովային ճանապարհով անցնողին, որը, փաստորեն, անցնելու է Հայաստանով՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։ Նախագծում ընդգրկվելու համար, ի դեպ, թեժ պայքարում էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա ոչ միայն գործարար, այլ նաև ռազմավարական նշանակության ծրագիր է, որը կապված է հեռահաղորդակցության անվտանգության հետ»,- ասաց նա:
Մինչ այդ տեղի ունեցան երկկողմ բանակցություններ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ:
Հակոբ Արշակյանն ասաց, որ իր համար Իրանը նոր բացահայտված երկիր չէ, որովհետև իր պապերը իրանահայեր են, ովքեր Հայաստան են տեղափոխվել մեծ ներգաղթի տարիներին: «Պապս միշտ սիրում էր ասել, որ իրենք շնորհակալ են պարսկական հողին՝ հաց ու ջրով մեծացնելու համար:
Եկել են հայրենիք՝ Հայաստան, բայց չեն մոռացել Իրանի ժողովրդին»,- խոստովանեց նախարարը:
Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին շնորհավորեց Հ. Արշակյանին նախարար նշանակվելու կապակցությամբ ու նշեց, որ պետք է թերթել երկու երկրների համագործակցության էջերն այս ոլորտում:
«Իրանը միշտ կողմնակից է եղել տարածաշրջանային համագործակցությանը: Ճիշտ է, մենք չենք օգտագործել որոշակի հնարավորություններ, բաց ենք թողել, օրինակ, դեպի Եվրոպա դուրս գալու հնարավորությունը, բայց ուզում ենք վերականգնել այդ բացը»,- ասաց Իրանի ՏՏ նախարարը:
Հակոբ Արշակյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանն ամբողջ աշխարհի մակարդակով բանակցում է, որ դառնա հիմնական ինֆորմացիոն տրանզիտ երկիրը, և այս համատեքստում խիստ կարևոր է ստորագրված հուշագիրը:
Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրեց Հայաստան:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55