Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Կոմիտաս քահանա Զոհրաբյանի:
Ուխտավորներին ներկայացնելով Ամենայն Հայոց Հայրապետին` Տ. Կոմիտասը խոսեց Հայրենիքից ստացած նրանց տպավորությունների մասին և հայցեց Նորին Սրբության օրհնությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ուխտավորների այցը Հայրենիք և համայն հայության հոգևոր կենտրոն, իր մասնավոր գնահատանքը փոխանցեց Տ. Կոմիտասին, ում նախաձեռնությամբ հայորդիներն ուխտավորաբար ժամանել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեփրկչական առաքելությանը` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը հավելեց, որ Հայ Եկեղեցին դարեր շարունակ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում ստանձնել է նաև հայապահպանության պատասխանատու գործը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդգծելով այսօրինակ ուխտագնացությունների կազմակերպման անհրաժեշտությունը, նաև ասաց, որ դրանք լավագույն ճանապարհներից են հայ ժողովրդի ինքնության
գիտակցությունը զորացնելու և ամրացնելու առումով: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը փաստեց, որ Հայրենիք կատարվող ուխտագնացությունները հնարավորություն են ընձեռում, որպեսզի հայորդիները հասակ առնեն որպես Հայրենիքի ու նախնյաց արժանավոր զավակներ և հետնորդներ իրենց հայրերի ստեղծած հարուստ ժառանգությանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ կրթության ոլորտում Հայ Եկեղեցու իրականացրած առաքելությանը, Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին:
Վերջում իր հայրապետական օրհնությունը բերելով ուխտավորներին` Նորին Սրբությունն աղոթեց, որ Երկնավոր Տիրոջ քաղցր հայացքի ներքո նրանք շարունակեն ապրել` նույն նախանձախնդրությամբ փարված մնալով Հայ Եկեղեցուն ու ազգային կյանքին:
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03