«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ակտիվ քննարկվում է մշակույթի նախարարության կողմից շրջանառվող մի «աշխատանքային» փաստաթուղթ, ըստ որի, նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք կառույցներ պետք է անցնեն օպտիմալացման գործընթացով, որի արդյունքում այդ կառույցներից որոշները կփակվեն, որոշները՝ կմիացվեն իրար: Դիցուք առաջարկվում էր միացնել Կոմիտասի քառյակը Կոմիտասի թանգարանին, ինչը սոցցանցերում տեղիք տվեց տարատեսակ հումորային քննարկումների:
Հումորը, սակայն, այս ամենի մեջ առավելապես հուսահատ բնույթ է կրում, քանի որ այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել տեղի ունեցողը, եթե նույնիսկ այս ամենի հիմքում «աշխատանքային», ոչ թե վերջնական փաստաթուղթ է: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ օպտիմալացման չպետք է գնալ, չպետք է ռեսուրսների վերանայում և վերաբաշխում անել: Պետք է անել, և կան օրինակներ, երբ դա արվում է տրամաբանության շրջանակներում:
Սակայն ինքնին օպտիմալացումը մեխանիկական ու անխտրական գործընթաց չէ: Հատկապես, երբ խոսքը մշակույթի ոլորտի մասին է: Մի ոլորտ, որտեղ բացի ռեսուրսների արդյունավետության խնդրից, կա նաև արժեհամակարգային քաղաքականության հարց:
Բազմիցս խոսվել է այն մասին, որ մշակույթի նախարարությունը օպտիմալացնելը չէ խնդիրը, այլ մշակութային քաղաքականության բացակայությունը, որ կկոմպենսացներ նախարարության փակումը կամ միացումը: Ավելին՝ արդյունավետության դեպքում այդ քաղաքականությունը կարող էր նույնիսկ ավելի լուրջ արդյունքների բերել: Ի վերջո, խնդիրը բովանդակային է, ոչ թե կառուցվածքային:
Եվ այս իմաստով ստացվող ազդակները դրական չեն: Փաստացի ոչ միայն օպտիմալացվում են մշակույթի նախարարությունն ու նախարարության ենթակայության տակ գործող կառույցների մի մասը, այլև չի գծվում մշակութային որևէ քաղաքականության ուրվագիծ: Ավելի շուտ՝ գծվում է, բայց այդ գիծն այնքան հուսահատեցնող է, որ դժվար է այն ընդունել որպես քաղաքականություն:
Անխտրական կերպով վերաբերվելով մշակութային արժեքներին, տպավորություն է ստեղծվում, որ կա մի վտանգավոր միտում՝ քանդել այն, ինչ ասոցացվում է հնի, անցյալի հետ: Քանդել առանց հստակ ֆիլտրերի, առանց հստակ վերանայման, պարզապես միջոցներ խնայելու հիմնավորմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03