Գիտակցում եմ, որ շատերի սուլոցներին եմ արժանանալու, քանի որ ասածս բավականին տարբեր մարդկանց խմբերի է վերաբերվելու: Բնավ չեմ վախենում Բ26-ի բլոգերների շարքին դասվելու, քանի որ նման ձևով սեփական նախաձեռնությունների քննադատությունը կանխել փորձողները իմ աչքերում շատ թույլ ու պրիմիտիվ մարդիկ են: Բացի այդ, գողը ամենից բարձրն է գոռում "բռնեք գողին"))
Խոսքը վերաբերում է այս օրերին թե փողոցում, թե համացանցում անցկացրած ու անցկացվելիք տարատեսակ բողոքի ակցիաներին:
1. Ինչու չեմ գնացել ՌԴ դեսպանատան վրա ձու նետելու: Որովհետև չեմ ուզեցել վիրավորել իմ ընկերուհի Ելենա Շուվաևային, ով Արցախի, Սումգայիթի, Բաքվի խնդիր էր բարձրացնում ու պայքարում ռուսախոս հարթակներում շատ ավելի վաղ, քան ակցիայի մասնակիցները: Կամ Ռուսաստանում բնակվող հարյուրավոր իմ ու Հայաստանի լավ ընկերներին: Փակել Լավրովի շարասյան դեմը` Կրեմլի քաղաքականության դեմ պաստառներով, ինձ համար առավել ընդունելի է:
2. Զինվորի կողքին ենք, իմ պատկերացմամբ, նշանակում է մեծարել զինվորին, գնահատել նրա արածը, նրա ուժը, էլ ավելի ուժ ու ինքնավստահություն տալ: Եվ որևէ դեպքում այդ ամենին չի նպաստում զինվորին խեղճացած, բահը ձեռքին պատկերելը:
Երբ Ցեղասպանության հիշատակման նախօրյակին, իմանալով, որ երկիրդ բազմաթիվ պատվիրակություններ են ժամանել ու խնդիր կա նրանց անվտանգությունը ու ազատ տեղաշարժը ապահովել, փորձում ես կաթվածահար անել Բաղրամյան պողոտան, պիտի հասկանաս, որ ուժգին դիմադրության ես հանդիպելու: Եթե ուզածդ պահանջ-նամակ փոխանցելն էր, ապա տարօրինակ է, որ հրաժարվեցիր:
3. Խաղաղ պայմաններում իշխանափոխություն անել չկարողացողը, երբ փորձում է դրա մասին հայտարարել պատերազմական իրավիճակում, երբ երկիրդ նաև արտաքին ճնշումների տակ է, մեղմ ասած ճիշտ չէ: Առավել ևս անընդունելի է այդ հարցում օգտագործել "որ հող չհանձնեք" գաղափարը, քանի որ երբ քսան անգամ գոռում ես "Հրդեհ է", մարդիկ փախչում են ու տեսնում, որ հրդեհ չկա, հերթական գոռոցդ, երբ իրոք հրդեհ լինի, ոչ ոք բանի տեղ չի դնի: Այս հարցում թե տերմինների, թե ռեսուրսների փոշիացումը, հղի է մեծ վտանգներով:
Ու միևնույն է սիրում եմ ձեզ ու ուզում, որ ձեր ներուժը օգուտ տա երկրիս:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02