ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ կկարողանա Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք տքնաջան աշխատում ենք խաղաղ կարգավորման ծրագրի ուղղությամբ...Կա հնարավորություն, որ Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը կարող է խաղաղ կարգավորում ստանալ... Ես մեծ ուրախությամբ հնարավորություն կգտնեի գործաքր կնքելու համար: Տեսնենք, ինչ կլինի», - Կիմ Չեն Ընի հետ գագթաժողովից հետո՝ մամուլի ասուլիսին, ասել է նա: ԱՄՆ-ն Թրամփի նախագահ դառնալուց հետո «դարի գործարք» անվանումով Մերձավոր Արեւելքի կարգավորման ծրագիր է պատրաստում, սակայն մինչ օրս դրա մասին շատ քիչ բան է հայտնի: Դեկտեմբերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ «դեռ այդ գործարքը ոչ ոք չի տեսել»: Հունվարին Իսրայելի «Ռեշետ-13» հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թրամփի ծրագիրը ենթադրում է Պաղեստին պետության ստեղծում՝ Հորդանան գետի Արեւմտյան ափի տարածքի 90 տոկոսի վրա եւ Իսրայելի բաժանումը: Պաղեստինցիները Իսրահելի հետ խաղաղության հասնելու նպատակով ամերիկյան միանձնյա միջնորդությունից հրաժարվել էին դեռ 2017 թվականի վերջին՝ վրդովվելով Իսրայելը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից: ԱՄՆ նախգահին մեղադրելով հակամարտության հակառակ կողմի օգտին կախակալության մեջ եւ նախապես մերժելով խաղաղ նախաձեռնությունները, որը նա պատրաստում է, նրանք արտասահմանյան գործընկերների հետ քննարկում են կարգավորման նոր հավաքական ձեւաչափ, որը նման է իրանական ատոմային խնդրի կարգավորման մեխանիզմներին
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44