Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Մինչ տարբեր երկրիների պատվիրակություններ խումբ-խումբ ժամանում են խաղերի մայրաքաղաք, որոշներն էլ դեռ արգելված խթանիչների հետ կապված հարաբերություններ են պարզում:
Ռուսաստանի պատվիրակները, ովքեր արդեն զրկվել էին թեթևաթլետներից, հիմա էլ ստիպված են Ռիոյում հանդես գալ առանց ծանրամարտի ուժեղագույն հավաքականի: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Ռուսաստանի ծանրամարտի հավաքականին հեռացրել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերից», - հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ռուսաստանի ընտրանին «Ռիո-2016»-ին պետք է ներկայանար 8 մարզիկով: Տատյանա Կաշիրինայի ու Անաստասիա Ռոմանովայի մասնակցությանը հայտը նախկին դոպինգային պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ետ էր վերցրել: Եվս 4 մարզիկների անուններ նշված են եղել Ռիչարդ Մակլարենի զեկույցում՝ որպես ծանրամարտիկներ, որոնց դոպինգ-թեստն անհետացել է:
IWF որակազրկման որոշում կայացնելից հաշվի է առել նաև այն փաստը, որ ռուս 7 ծանրամարտիկների` Պեկին-2008-ի ու Լոնդոն-2012-ի ժամանակ հանձնած դոպինգ-թեստերը վերստուգման ընթացքում դրական պատասխան են տվել:
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55