«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին և կոչ արել քաղաքացիներին իրենց CV-ները և մոտիվացիոն նամակներն ուղարկել կառավարություն։
4 հազարից ավելի դիմում է ստացվել, 6 հոգուց բաղկացած հանձնաժողովը նայել է դրանք, ընտրել այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնին։ Դիմումները քննվել են փուլերով, սկզբում նայել են CV-ները, ընտրել լավագույններին, ապա հարցազրույց՝ «քասթինգ» անցկացրել։
Ժյուրիի անդամներն են ԱԺ պատգամավոր, ՀԺ-ի նախկին թղթակից Հայկ Գևորգյանը, վարչապետի նախկին օգնական, այժմ դարձյալ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու վարչապետի գործող օգնական, հայտնի «ախրաննիկ-պատգամավոր» Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայր Նաիրի Սարգսյանը։ Սակայն ՔՊ-ից մեզ ասացին, որ հանձնաժողովը 6 անդամ ունի, որից 3 անձ՝ անկուսակցականներ: Ավելին, կատակեցին, որ մեր նշած երեքը ժյուրիի «թույլ» անդամներն են, նրանց կողմից ընտրված թեկնածուները հետո քննություն են հանձնում լիարժեք կազմով ժյուրիի առջև։
Նրանք երկար-բարակ քննել են պաշտոնի հավակնորդներին, հետաքրքրվել՝ ինչ պաշտոն են նախընտրում և այլն։ Առաջին փուլով 1200 դիմողից բանավոր քննությանը մասնակցել է 50-60 հոգի, վերջում հանձնաժողովը հավանություն է տվել 30 թեկնածուի և ուղարկել կառավարության ռեզերվ։
Տեղեկացանք, որ ընտրված 30 հոգուց մեկը օրերս կնշանակվի արդարադատության փոխնախարար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03