Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այցի ընթացքում տեղի է ունեցել ընդլայնված նիստ՝ Արցախի Հանրապետության Ոստիկանապետի, ՊԲ հրամանատարի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, Ռազմական ոստիկանության պետի մասնակցությամբ:
Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժնի կատարած աշխատանքները:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ծանոթացել է կայազորային քննչական բաժինների կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին: Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նախաքննության ժամկետների և որակի բարձրացման վերաբերյալ:
Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն Արցախի Հանրապետության գործընկերների հետ քննարկել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ մի շարք հարցերի վերաբերյալ հետագա քննարկումը կազմակերպելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
Դիմելով Արցախի Հանրապետությունում իրենց ծառայությունն անցկացնող քննիչներին՝ ՔԿ նախագահը շեշտել է, որ նրանց խնդիրներն իր անմիջական ուշադրության կենտրոնում են. «Առաջինը փորձում ենք ձեր խնդիրներին լուծում տալ: Արցախում քննիչի ծառայությունը բարդ, բայց շատ պատվաբեր աշխատանք է: Ձեր աշխատանքային առանձնահատկություններով է պայմանավորված, որ և՛ դրամական, և՛ այլ խրախուսումների ժամանակ առաջին տեղում եք:
Իհարկե սա չի նշանակում, որ այդ պատճառների ստվերում պետք է թերանալ և բավարարվել ձեռք բերածով»,- նշել է ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանն ընդգծել է, որ Արցախում աշխատող քննիչի հաջողության գրավականներից մեկը զինվորի հոգեբանությամբ օժտված լինելն է. «Ձեր աշխատանքի բարդությունն ու ծավալները հասկանալով՝ բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ ծառայությունը: Ծանր գործերի քննությունը ձեզ օգնելու է բոլորից լավ տիրապետել քրեական իրավունքին, կրիմինալիստիկային, ինչպես նաև օգնելու է հասկանալ զինվորի հոգաբանությունը, ի վերջո Արցախում աշխատող քննիչը պետք է օժտված լինի զինվորի հոգեբանական հատկանիշներով, հակառակ դեպքում նրա մոտ ոչինչ չի ստացվի»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կայազորային քննչական բաժինների շենքային պայմանների և նյութատեխնիկական խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր: ՔԿ ղեկավարությունը փորձելու է սեղմ ժամկետներում կարգավորել առկա խնդիրները:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպման ավարտին հանդես եկավ ելույթով, որում դրական գնահատեց կայազորային քննչական բաժինների գործունեությունը: Նա հորդորեց կատարելագործել աշխատանքը և գրանցել նոր հաջողություններ:
Հանդիպման ավարտին կայազորային քննչական բաժինների մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և Քննչական կոմիտեի նախագահի անվանական հուշանվերներով:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանի հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների միջև փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01