«Փաստ» թերթը գրում է. «Երեկ մարտի 1-ն էր, ու հայ հասարակությունն իր հարգանքի տուքը մատուցեց 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակին: Տեղի ունեցավ նաև քայլերթ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: «Փաստ» թերթը քանիցս անդրադարձել է երկրում տեղի ունեցած մի շարք իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին: Եվ ահա, երեկ իր ուղերձում վարչապետը մասնավորաբար նշել է, որ «այդ իրադարձություններից 11 տարի անց, ահա, չափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին: Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենևին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր. նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը»: Այս գնահատականը, մեր տեղեկություններով, շարունակություն է ունենալու ոչ միայն իրավական հարթության մեջ: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխանությունները նախաձեռնում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և փոփոխություն կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, ուր Մարտի 1-ը կներառվի որպես 2008 թ. մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր: Ըստ տեղեկությունների, այն հնարավոր է իրականանա առաջիկա նիստերին, որպեսզի հնարավոր լինի օրենքն ընդունել Մարտի 1-ի զոհերի արձանի բացմանը զուգահեռ: Մեզ դեռևս չհաջողվեց պարզել՝ աշխատանքայի՞ն, թե՞ ոչ աշխատանքային է լինելու այդ օրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03