Օրեր առաջ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում» կատարվել է աննախադեպ վիրահատություն. 72 ամյա կնոջ սրտից անհետաձգելի կարգով հեռացվել է հսկայական նորագոյացություն: Այս մասին տեղեկանում ենք «Նորք Մարաշ» ԲԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ «Գոյացության գիստոլոգիական հետազոտությամբ հաստատվել է թիմոմա ախտորոշումը: Վերջին ամիսների ընթացքում կինն ունեցել է պրոգրեսիվող շնչարգելություն և դեմքի այտուցվածություն: Ընդունվելիս պացիենտի դիրքը եղել է հարկադրական, դեմքի շրջանում արտահայտված այտուց և կապտություն: Էխոսրտագրով աջ նախասրտում ծավալուն գոյացություն է հայտնաբերվել, որը գրեթե լցնում էր աջ նախասրտի խոռոչը: Պացիենտը հոսպիտալացվել է, կատարվել է կոնտրաստային ՀՏ հետազոտություն, որից հետո պարզվել է՝ տարածուն ուռուցք, որը սկիզբ էր առնում անանուն երակի կողմից ներաճելով և խցանելով անանուն երակը, վերին սիներակը և լծային երակները: Նորագոյացությունը արտաքինից գրկում էր ձախ ենթանրակային և քնային զարկերակները սեղմելով, աորտայի աղեղի վրա տարածվելով մինչև վայրէջ աորտայի սկզբնական հատվածները։ Օնլայն (առցանց) ռեժիմով կոնսիլիում կազմակերպվեց ՆՄԲԿ-ի սրտային վիրաբուժության դպրոցի հիմնադիր, առաջատար հայտնի սրտային վիրաբույժ՝ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի (ԱՄՆ) հետ և որոշում կայացվեց պացիենտին անհետաձգելի կարգով տեղափոխել վիրահատարան: Կատարվեց ծավալային վիրահատություն: ՆՄԲԿ -ի բուժանձնակազմի ջանքերով, ի դեմս՝ վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանի, հաջողվել է առանց բարդությունների ավարտել վիրահատությունը: Վիրահատությունն առանձնահատուկ էր նաև նրանով, որ գոյացությունը գտնվում էր ոչ միայն սրտի խոռոչում, այլ նաև արտաքին մակերեսին՝ մասնակի աորտայի վրա սեղմված: Պացիենտը գտնվում է հետվիրահական բաժանմունքում, վիճակը կայուն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01