«Տնտեսական հղափոխության նոր կուրս է հայտարարված, և դրա տարրերը կառավարության ծրագրում կարծես թե առկա են: Գործնականում որոշակի դրսևորումներ երևում են, և դրանից մեկը Իրանում պաշտոնական հայտարարությունն էր: Ես շատ եմ կարևորում Հյուսիս-Հարավ ճանապարհի և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Իրանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցություն կունենա Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման գործում, ինչը ռազմավարական առումով ՀՀ տնտեսության համար շատ կարևոր է: Ընդհանրապես, տրանսպորտը տնտեսության ճոճանակն է, առաջ մղողը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊՏՀ տնտեսական կարգավորման և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը:
Նրա կարծիքով՝ օրվա խնդիր է դարձել կոնցեսիայի (պետությանը կամ մունիցիպալիտետներին պատկանող բնական հարստությունները, ձեռնարկությունները, տնտեսական այլ օբյեկտներ որոշակի պայմաններով շահագործման հանձնելու պայմանագիր) մասին օրենք ընդունելը:
«ՀՀ-ն եզակի հետխորհրդային տարածքի հանրապետություններից մեկն է, որը չունի այդ օրենքը, և իրավական դաշտի բացակայությունը կարծես թե պոտենցիալ ներդրողներին սահմանափակում է: Ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում պետություններն օգտագործման և տնօրինման իրավունքը փոխանցում են կոնցեսիոներին՝ որոշակի ժամանակահատվածով, կոնկրետ նպատակ հետապնդելով: Պետությունն այստեղ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ է հանդես գալիս: Իրավական երկրորդ, հրատապ օրենքներից մեկը, կարծում եմ՝ լիզինգի մասին օրենքի ընդունումն է: Դեռևս 2006 թվականից ԱԺ օրակարգում չընդգրկված հարցերի մեջ է դա»,- հավելեց Գրիգոր Նազարյանը:
ՀՀ նախկին սոցապնախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանն էլ առանձնացրեց աշխատանքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը:
«Վերջրես հայտարարվեց, որ մեր ժողովրդի մոտ կորել է աշխատասիրությունը, և կոչ արվեց, որ բոլորն աշխատեն: Այստեղ պետք է տարանջատել խնդիրները: Պետք է հստակեցնել պետության, կառավարության պարտականություններն այս ոլորտում: Մենք այստեղ ունենք լրջագույն խնդիրներ: Քանի դեռ պետությունը չի ապահովել աշխատուժի արժանապատիվ աշխատանքը, մենք չենք ունենա արժանապատիվ, հպարտ քաղաքացիներ: Աշխատանքային օրենսգրքի միջոցով և հատուկ մեխանիզմներով պետք է ապահովել աշխատողների սոցիալական իրավունքները, գործատուի հարգանքը նրանց նկատմամբ:
Ցավոք, Հայաստանում շատ տխուր վիճակ է, հատկապես՝ մասնավոր հատվածում: Աշխատողների արժանապատվության խնդիրը կա՝ սկսած արժանապատիվ աշխատավարձ ստանալուց՝ մինչև սոցիալական իրավունքների պաշտպանություն: Նախկինում մասսայական բնույթ էր կրում մարդկանց աշխատեցնելն աշխատաժամից դուրս՝ ժամը 18:00-ից հետո, անգամ շաբաթ և կիրակի օրերին: Չէին ապահովում 8-ժամյա աշխատանքային օրը: Հետևաբար՝ քանի դեռ Կառավարությունը լիարժեք չի ապահովել 8-ժամյա աշխատանքային օրը, ապա տնտեսական հեղափոխության մասին դեռևս վաղ է խոսել»,- նկատեց Ռազմիկ Մարտիրոսյանը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32