Ոստիկանության Ստեփանավանի բաժնում Ստեփանավանի մի բնակչուհուց ընտանեկան վիճաբանության վերաբերյալ ահազանգ է ստեցվել։ Կինը հայտնել է, որ ամուսինը ակնհայտ ոչ սթափ վիճակում հարվածներ է հասցրել սկեսրայրին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ անդրադառնալով լուրին, թե մի քաղաքացու ոստիկանության բաժնում ծեծի են ենթարկել:
«Պարզվել է, որ ամուսինը հարվածներ է հասցրել նաև օգնության եկած հարևանին, որը փորձել է կարգի հրավիրել տղամարդուն։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը ոստիկանություն ահազանգած կնոջ ամուսնուն բերման է ենթարկել բաժին։ Ոստիկանության Ստեփանավանի բաժնում բերման ենթարկվածը, ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով, հոր ներկայությամբ կորցրել է հավասարակշռությունը և ընկել' գլխով հարվածելով աստիճանահարթակին։
Այնուհետև տեղափոխվել է բուժհաստատություն։ Նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով նշանակված ծառայողական քննության ընթացքում հայրը բացատրությամբ հայտնել է, որ որդին ոստիկանության Ստեփանավանի բաժնում ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով ընկել է։ Հանգամանքները պարզվում են»։
Հիշեցնենք, որ ForrFights.am-ը գրել էր, որ մի տղամարդու ոստիկանության Ստեփանավանի բաժնում ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Երևանի բժշկական կենտրոններից մեկում։
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03