Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրին միանալուց հետո Հայաստանն աջակցություն է ստանալու մաքսային ծառայության կարողությունների զարգացման ոլորտում` ապահովելով Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրի դյուրացման համաձայնագրի կիրարկումը: ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանն ընդգծել է, որ, համաշխարհային մաքսային կազմակերպությունը ողջունել է նաև Բեռնարկղերի հսկողության և Բացթողնման ժամկետների ուսումնասիրության վերաբերյալ Հայաստանի ներկայացրած ծրագրերը: ՀՄԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացվելու է Հայաստանում: Հարևան երկրների հետ համագործակցության շրջանակում՝ մշակվում են նոր նախագծեր` ուղղված տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակմանը: Ի դեպ, ՊԵԿ-ն առաջարկել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ ունենալ, որն արագ կարձագանքի Վերին Լարսում առաջացող խնդիրներին: Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում 2019թ. շարունակվելու է գործակցությունը մաքսային ոլորտում, ծառայությունների, էլեկտրոնային առևտրի և մտավոր սեփականության իրավունքի ուղղություններով: Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքները շարունակելու է նաև հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) և Չինաստանի՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Միջազգային գործընկերների հետ ակտիվ գործակցության արդյունքում կբարձրանա նաև ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ու հարկային մասնագիտացված կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը:
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
11:17 06.08.25
12:25 06.08.25
10:03 06.08.25
10:44 06.08.25
12:17 06.08.25
10:19 06.08.25
11:44 06.08.25
12:02 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03