Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հարաբերությունները վերականգնելու արաբական երկրների փորձերն այն բանից հետո, երբ նա փաստորեն հաղթող դարձավ քաղաքացիական պատերազմում, հանդիպում են Միացյալ Նահանգների դիմադրությանը, որը դիմում Է նաև պատժամիջոցների սպառնալիքներին: Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։ Պարբերականի համաձայն՝ մեկնարկային կետը դարձել Է Արաբական Միացյալ Էմիրությունների որոշումը, որը 2018-ի դեկտեմբերի 27-ին հայտարարեց Դամասկոսում իր դեսպանությունը բացելու մասին, որն իր գործունեությունը դադարեցրել Էր 2011-ին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր: Դրանից հետո բազմաթիվ այլ արաբական երկրներ նույնպես սկսեցին ձգտում դրսեւորել Սիրիայի նախագահի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Պատճառն այն Է, որ նրանք, ովքեր սկզբում աջակցեցին Ասադի ներքին քաղաքական հակառակորդներին, այժմ բախվում են իրականությանը, ըստ որի նա տեսանելի ապագայում մեծ հավանականությամբ մնալու Է իշխանության գլուխ: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակտիվորեն փորձում Է արաբական աշխարհի իր դաշնակիցներին տարհամոզել Սիրիայի հետ մերձենալու փորձերից: Գործի են դրվում, մասնավորապես, պատժամիջոցների սպառնալիքները, նշում Է թերթը: Ինչպես պնդում Է պարբերականը՝ իր հերթին հակառակ ջանքերն Է գործադրում Ռուսաստանը, որն արաբական երկրների իր գործընկերներին կոչ Է անում դիվանագիտական կամուրջներ հաստատել Դամասկոսի հետ։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44