ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին:
Նախարարը գործընկերոջ հետ քննարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախարարի խոսքով՝ ներկայիս Կառավարությունը կրում է Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին և պատասխանատվությունը՝ իրականացնելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ:
«Կառավարության նոր ծրագրում հատուկ տողով արձանագրված է Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունը ՄԻԵԴ վճիռների կատարումն ապահովելու ուղղությամբ»,- ասել է նախարար Զեյնալյանը՝ միաժամանակ հավելելով, որ թեև Հայաստանը ԵԽ-ում լավ դիրքեր է զբաղեցնում ՄԻԵԴ վճիռների կատարման ասպարեզում, սակայն այս Կառավարությունն այդ ձեռքբերմամբ չի բավարարվելու և անելու է հնարավորը առավելագույն արդյունք գրանցելու համար:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն, ընթացքի մեջ են, և, Կառավարության ու Օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, քննարկվել են դրա շարունակականության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մի շարք հարցերին:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44