ARM | RUS |

Հակասություններ չկան և չեն կարող լինել ՌԴ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան

05.03.19 | 12:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին հնչեցված դրական գնահատականների համար` Հայաստանի վարչապետը նշել է. «Ցանկանում եմ առանձնացնել երեք հարց՝ կապված Հայաստանում ընթացող գործընթացների հետ:

Նախ, մեզ անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ: Անշուշտ, պետք է շարունակենք կատարելագործել ընտրական համակարգը, ուստի այդ ուղղությամբ մենք պետք է արդյունավետ համագործակցենք Եվրոպական միության հետ:

Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել մեզ: Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին և նպատակներին:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նշեմ, որ այն չափազանց կարևոր է մեզ համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ:

Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը:

Մեր կառավարությունն սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ:

Պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն, և մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ-ն խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին` վարչապետ Փաշինյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պետք է նշեմ, որ չի կարող լինել խնդրի ռազմական լուծում, և մենք պետք է ստեղծենք համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան:

Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում:

Կարևոր է նաև բանակցությունների ձևաչափի հարցը: Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, և ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այդպես է եղել թերևս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը:

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»:

Ի պատասխան Ռուսաստանի և Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ հարցադրումներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում: Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը:

Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, և ես կարծում եմ, որ հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում: Դրանք թափանցիկ են, և ես կարևոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում:

Մեզ համար չափազանց կարևոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, և մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի և Իրանի հետ: Օրեր առաջ ես այցելեցի Իրան, և մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները»:

Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և տնտեսական փոփոխություններին, Հայաստանի վարչապետն ընդգծել է` այս համատեքստում կառավարության գաղափարախոսությունը մնում է նույնը: «Դրա հիմքում մարդկանց քաջալերելն է, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր կատարեն իրենց ապագան որոշելու ուղղությամբ: Քաղաքական հեղափոխությունից հետո մենք հորդորում և խրախուսում ենք մարդկանց, որպեսզի նրանք տնտեսական ակտիվ գործունեություն ծավալեն:

Հեղափոխությունից առաջ մենք ունեինք մենաշնորհներ և օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեության հնարավորությունները մեր երկրում: Հիմա մենք բացում ենք դաշտը՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր խաղացողների համար:

Կարևոր է, որ մենք բարեփոխում ենք մեր հարկային օրենսդրությունը ի նպաստ փոքր և միջին բիզնեսի: Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝ միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից: Մենք պատրաստվում ենք նաև կատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ստանալ նաև Եվրամիությունից:

Կրկին անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է էլ ավելի հզորացնենք ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում: Կցանկանայի հատուկ շեշտել, որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլևս անշրջելի են Հայաստանում, և նախկին կոռումպացված համակարգը չի կարող վերադառնալ», - եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նորապատ գյուղում այրվել է թոնրատուն. Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

Նորապատ գյուղում այրվել է թոնրատուն. Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի...

12:33

Թող այս արձանը դառնա լույսի աշտարակ՝ տեսանելի ողջ աշխարհին, որպես վկայություն, որ Հայաստանը կանգնած է համազգային միասնության ճանապարհին. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Թող այս արձանը դառնա լույսի աշտարակ՝ տեսանելի ողջ աշխարհին, որպես վկայություն, որ Հայաստանը...

12:31

Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա կուսակցություն, որը կկարողանա մեր երկիրն այս վիճակից հանել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա կուսակցություն, որը կկարողանա մեր երկիրն այս վիճակից հանել....

12:21

Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի...

12:16

«Իրական Հայաստանի» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր. Արթուր Խաչատրյան

«Իրական Հայաստանի» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն...

11:56

Քաղաքացու առօրյան զոհաբերվում է, որպեսզի իշխանությունը հերթական «բացման արարողության» ժապավենը կտրի

Քաղաքացու առօրյան զոհաբերվում է, որպեսզի իշխանությունը հերթական «բացման արարողության» ժապավենը...

11:45

Վրաերթ․ հետիոտնը մահացել է

Վրաերթ․ հետիոտնը մահացել է

11:23

ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում. քաղաքական հայացքների համար պետք է դիմակայել ֆիզիկական սպառնալիքներին. Գևորգ Ստեփանյան

ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում. քաղաքական հայացքների համար պետք է դիմակայել ֆիզիկական...

11:06

«Էմմա՛ ջան, որևէ բան կորած չէ»․ Աբրահամյանը՝ Տիգրան Գալստյանի դստերը

«Էմմա՛ ջան, որևէ բան կորած չէ»․ Աբրահամյանը՝ Տիգրան Գալստյանի...

10:48

Հավերժական բարեկամություն կլինի ինձ համար․ Թրամփը Փաշինյանի ու Ալիևի հետ լուսանկար է հրապարակել

Հավերժական բարեկամություն կլինի ինձ համար․ Թրամփը Փաշինյանի ու Ալիևի հետ լուսանկար է...

10:35

Վերահաստատում եմ իմ հանձնառությունը․ Փաշինյանն արձագանքել է Թրամփին

Վերահաստատում եմ իմ հանձնառությունը․ Փաշինյանն արձագանքել է...

10:22

Այսօր որոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Այսօր որոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի

10:05

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական...

09:01

Քննչական կոմիտեի նախագահը Պեկինում հանդիպել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարարին

Քննչական կոմիտեի նախագահը Պեկինում հանդիպել է ՉԺՀ հանրային անվտանգության...

14:45

Հայաստանում 7 ամսում իրականացված շինարարության ծավալն ավելացել է ավելի քան 20 տոկոսով

Հայաստանում 7 ամսում իրականացված շինարարության ծավալն ավելացել է ավելի քան 20...

14:33

Հայաստանը «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը ներկայացրել է «Օսկար 2026»-ին

Հայաստանը «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը ներկայացրել է «Օսկար...

14:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական...

09:01

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն...

09:46

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի...

09:33

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի...

09:16

«Իրավունք».  Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար

«Իրավունք». Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու...

09:02

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02