Սլովակիայում բազեով որսը մտցվել է ոչնյութական մշակութային ժառանգության ցուցակում։ Այժմ որսի նպատակով բազեի բազմացման եւ վարժեցման սլովակյան ավանդույթները կարող են հայտնվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչնյութական մշակութային ժառանգության համաշխարհային ցուցակում, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։ Սլովակիայում բազեների դաստիարակումն ու վարժեցումը հայտնի են ավելի քան 7 դար, իսկ աշխարհում՝ մոտ 4 հազար տարի։ Այսօր թեւավոր որսորդները Սլովակիայում աշխատում են օդանավակայաններում. այնտեղ վարժեցված բազեները քշում են վայրի թռչուններին թռիչքուղուց, որպեսզի դրանք չընկնեն օդանավերի տուրբինների մեջ։ Բացի այդ, վարժեցված բազեները մասնակցում են «բազեների շոուներին» եւ այլ ներկայացումների։ Բազեով որսը որպես այդպիսին արդեն կա ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչնյութական մշակութային ժառանգության ցուցակում, այն այդտեղ ներառվել է 2016 թվականին՝ Բազեով որսի եւ գիշատիչ թռչունների պահպանման միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Այդ գրառման մեջ նշված են տարբեր երկրների ազգային դպրոցները. Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չեխիա, Ավստրիա, Բելգիա, Հունգարիա, Իտալիա եւ Պորտուգալիա (ինչպես նաեւ Սաուդյան Արաբիա, Մոնղոլիա, Սիրիա եւ Հարավային Կորեա)։ Այժմ, այն բանից հետո, երբ բազեով որսը Սլովակիայում ճանաչվել է ազգային մշակութային ժառանգություն, սլովակյան դպրոցը նույնպես կարող է մտնել ազգային դպրոցների ցուցակի մեջ։ Անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչնյութական մշակութային ժառանգության ցուցակը համալրվել է ԵՄ երկրների 9 նոր անդամով։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55