Զարմանալիորեն քանդվում են այն շենքերը, որոնք որ լավն են, պիտանի են, դա ուղղակի ինձ զարմացնում է: Այս մասին այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ, նկարիչ Լեւոն Թոքմաջյանը: «Զարմանալիորեն քանդվում են այն շենքերը, որոնք որ լավն են, պիտանի են, դա ուղղակի ինձ զարմացնում է: Բնիկ, հին երեւանցու համար սրտի ցավ է, որ տեսնում է ամեն ինչ քանդվում է: Ուրախացանք, ոգեւորվեցինք, ասեցինք նոր ժամանակներ են, հեղափոխություն է, բան, սերնդափոխություն է, եւ Մեսչյանն էլ հայտարարեց, որչ ոչ մի շենք չի քանդվի, սակայն նորից ականատես ենք մի վշտալի պատմության, որ նորից քանդում են: Կարող է վերջ ի վերջո Օպերայի շենքն էլ մի օր հայտնվի ցուցակից դուրս, հետո ինչ ենք անելու, եւ ահա հերթական զոհերից մեկը դարձավ այս գեղեցիկ շինությունը: Տեսեք ինչ են քանդում եւ ինչ են տեղը կառուցում` մի այլանդակություն: Լավ, ընդունեք,թե ցուցակում չկա, բա Մեսչյանը ինչ է մտածում, բայց իրենց հոգու ցուցակում չկա, բա բարոյականություն չկա, այսպիսի գեղեցիկ շենքը քանդեն»,-ասաց նա: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն էլ հավելեց, որ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ոլորտում չկա որեւէ կանոնակարգում, չափորոշիչներ պետք է լինեն, թե որ շենքերը պետք է համարվեն պատմական հուշարձան կամ անհրաժեշտ պահպանման: «Պատճառաբանել, որ այս շենքը պատմական չէ, քանի որ նման մի շենք էլ կա Մաշտոցի պուրակի վրա` Դերասանի շենքը, պետք է ասեմ, որ դա սրա նամանակը չէ, ֆասադի մոտավոր նման լինելը կապ չունի, նա ընդհանրապես ուրիշ տեսակ շենք է: Պետք է հաստատվեն օրենքներ եւ ոչ թե գլխավոր ճարտարապետով, քաղաքապետով,Թոքմաջյանով կամ Հեքեյանով որոշվի այդ շենքը պատմական է, թե` չէ: Նորմատիվներ պետք է պահվեն, որ հուզականության միջով խնդիրը չանցնի»,- ասաց նա: Արվեստագետները նշեցին, որ շենքի ճակատային մասն այլեւս չի վերականգնվի, ինչպես որ հայտարարվում է: Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում մի շարք ճարտարապետներ քննադատել էին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի որոշումը քանդել ԿԳՆ նախկին շենքը, որը միառժամանակ ներառված է եղել պատմական արժեք ներկայացնող շենքերի ցանկում, սակայն հետագայում հանվել է: Ճարտարապետների խոսքով, որ հավաստիացումները, թե շենքի ճակատային մասը վերականգնվելու է, իրականությանը չի համապատասխանում, քանի որ ճակատային մասի քանդված քարերը զգուշությամբ չեն հանվում: Հատկանշական է, որ Արթուր Մեսչյանի այս որոշումը պաշտպանել է եւ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը վերականգնվելու է նոր մոտեցմամբ: Շենքն ապամոնտաժվել է դեռեւս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01