ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ իրենց հանձնաժողովը պետք է բարձրացնի ՊՆ-ում և ՊԲ-ն զոհված զինծառայողների մասին չհայտնելու խնդիրը։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ քաղհասարակության հետ համատեղ աշխատանքի արդյունքում գրեթե հասնել էինք թափանցիկության։ «Քաղաքացիական հասարակության միջամտության արդյունքում մենք հասել էինք նրան, որ բանակում շատ թափանցիկ պրոցեսներ էին գնում։ Հիմա, եթե կա նման դեպքերի, փաստերի կոծկում կամ չհրապարակում, դա հետընթաց է ունեցած իրավիճակից», - Գորգիսյանը։ Պատգամավորը վստահեցրեց, որ ինքն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին առաջարկելու է հրավիրել պաշտպանության նախարարին և հարց-պատասխան կազմակերպել հանձնաժողովի անդամների հետ։ Նրա խոսքով՝ կարևոր է այս դեպքերի ուսումնասիրությունը և պաշտպանության ոլորտում թափանցիկությունն ապահովումը։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք իշխանությունների մոտ բանակում մահվան դեպքերը թաքցնելու միտում է տեսնում, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, թե այս պահին նման գնահատական տալ չի կարող։
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
09:37 18.06.25
14:22 18.06.25
09:44 18.06.25
13:43 18.06.25
14:58 18.06.25
20:49 18.06.25
18:43 18.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03