Մոսկվայում 88 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշին, որը կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի մշակույթի և պատմության ուսումնասիրմանը: Այս մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կիմ Բակշիի հարազատներին և մտերիմներին»,-ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:
rusarminfo.ru-ն հավելում է, որ հայտնի դրամատուրգը սիրահարված էր Հայաստանին ու անքակտելի թելերով կապված հայկական մշակույթին, որն ուսումնասիրում էր 1960-ական թվականներից:
Բակշին առաջին անգամ Հայաստան է այցելել այն տարի, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, և այդ ժամանակվանից ի վեր գրել է Հայաստանին նվիրված 8 գիրք, նկարահանել 20 մասանոց ֆիլմ:
«Հայաստան այցելելուց հետո ինձ հետաքրքրեց հայ ժողովրդի ֆենոմենը. այդ ինչպե՞ս ստացվեց, որ այլևս չկան ո՛չ Ասորեստանը, ո՛չ Բաբելոնը, ո՛չ այն հզոր երկրներն ու ժողովուրդները, որոնք ժամանակին ցնցել են աշխարհը, իսկ հայերը կան ու ոչ մի տեղ չեն կորել»,-իր տպավորությունների մասին պատմել է Բակշին:
Հայտնի է, որ կենդանության օրոք նա պարգևատրվել է ՀՀ մի շարք պատվավոր մրցանակներով և պարգևներով:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55