«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը «ԲՀԿ» պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ առաջարկը պարզ սխեմա է, և պետք չէ խորանալ ու ասել, թե այն կարող է առաջացնել բուհերի ինքնավարության խնդիր: «Այստեղ նման խնդիր չկա»,- ասաց նա:
Նա, դիմելով ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին, նշեց, թե խոսում են բուհերի ինքնավարությունից, բայց շատ ավելի նման միջամտության դեպքեր կան: «Ընդհանրապես պետք է վերջ տալ, որ դիմումներ գրեն նախարարություն, որ այնտեղ թույլ տան ևս մեկ անգամ հանձնել քննությունը, այդ բաներին պետք է վերջ տալ, բայց ինքներդ պետք է նախաձեռնեք, ոչ թե ներքևից ասեք՝ այլևս մեզ դիմումներ չգրեք, որ 6-րդ, 7-րդ կամ 9-րդ անգամ հանձնեն քննություն»,- ասաց նա:
Բացի դրանից, պատգամավորը նշեց, որ հիմա վարձավճարի տարաժամկետման հարցն են որոշում, բայց ավելի հետաքրքիր է, թե ուսման վճարի գինն ո՞վ է որոշում: «Պետությո՞ւնն է սահմանում, թե՞ ով, և նաև որակի հարցը...նախարարությունը կամ չգիտեմ ով վերահսկում է որակը, այսօր բուհն ավարտած շրջանավարտների ո՞ր տոկոսն է, որ բավարարում է շուկայի պահանջին, և ո՞նց գնահատենք դա, որ հասկանանք՝ որակյա՞լ մասնագետ են թողարկում, աշխատա՞նք չկա, թե՞ մասնագետ չկա»,- ասաց նա:
Ըստ նրա՝ պետք է հստակ ծրագիր մշակեն և կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջարկին համապատասխանեցնեն, թե չէ կառավարությունները փոխվում են, ասում են՝ մեզ 7 տարի պետք է դրա համար, փոխարենը գործիքակազմ ունենան:
«Օրինակ, ասեն, որ վերահսկում ենք որակը, և դրա համար չափանիշ լինի, որ բոլորը, օրինակ, պետք է երկու-երեք օտար լեզու իմանան, երկրորդ՝ անգրագետ կամ կիսագրագետ շրջանավարտ չլինի, երրորդ՝ պետական հանձնաժողովները, որոնք որ թողարկում են, հասկանան՝ պատասխանատվության ռեժիմ կա, թե չկա, թե ամեն հարյուր ավարտածից, 10-ը չեն բավարում այսօրվա ստանդարտներին»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանի ենթադրությամբ՝ կրթության խնդիրը որակի մեջ է: «Մենք չենք կարողանում համարժեք որակի մասնագետներ պատրաստել»,- ասաց նա:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01