Ուկրաինայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ Քրեական օրենսգրքի «ապօրինի հարստացման» հոդվածը չի համապատասխանում երկրի հիմնական օրենքին: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դատարանի հայտարության մեջ նշված է, որ այս հոդվածը չի համապատասխանում պարզության և երկիմաստության պահանջներին: Մասնավորապես, ինչպես նշված է դատարանի վճռի մեջ, քաղաքացին պարտավոր չէ ապացուցել իր ակտիվների և ունեցվածքի օրինականությունը, այսինքն` ապացուցել իր անմեղությունը: Ըստ այդմ, նրա մեղավորություն ապացուցելու պարտավորությունը մեղադրանք ներկայացնողն կողմինն է: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ ապօրինի հարստացման վերաբերյալ հոդվածը չեղյալ է հայտարարվել, քանի որ գործանականում դրա կիրառությունն անհնար է: Նշենք, որ «մեղավորության կանխավարկած»-ի հիմքով Ուկրաինայում շուրջ 60 գործ է հարուցվել, սակայն որևէ լուրջ արդյունք այդպես էլ չի գրանցնել: Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ, Հայաստանի ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս խոսեց «մեղավորության կանխավարկածի» մասին՝ հայտնելով, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ըստ Փաշինյանի, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերվել օրինական ձևով, ապա դա ապօրինի է: Փաշինյանի հայտարարությունից հետո մասնագետները մտահոգություն հայտնեցին, որ «մեղավորութուն կանխավարկած» կոչվածը հակասահմանադրական է և դրա կիրառումն անխուսափելիորեն բերելու է տոտալիտար համակարգի ձևավորմանը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44