ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Գալիմա» ՍՊԸ-ի տնօրեն հանդես եկած Դ.Հ.-ն, 2018թ․ մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում, կեղծելով վերոնշյալ ՍՊԸ տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ կնքելով սննդի մատակարարման պայմանագրեր, խարդախությամբ հափշտակել է ընդհանուր խոշոր չափերի գումար։
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ. մարտ ամսին «Գալիմա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթները հաղթելու արդյունքում, Դ․Հ․-ն կեղծել է նույն ՍՊ ընկերության հիմանդիր-տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից ՀՀ ԱՍՀ նախարարության հետ կնքել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ սննդամթերքի, այդ թվում՝ 20 տոկոս յուղայնությամբ թթվասերի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր: Այնուհետև 2018թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսված թթվասերի փոխարեն, դեռևս չպարզված եղանակով ձեռք է բերել անհայտ ծագման 1 կգ տարողությամբ տարաներով «Թամարա և Անի» ՍՊԸ-ի անվամբ կեղծ պիտակավորմամբ բուսական յուղ պարունակող մթերք: Ապա, չարաշահելով նշված ՊՈԱԿ-ի սննդամթերքն ընդունող հանձնաժողովի անդամների վստահությունը, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ին 1002 կգ, իսկ «Նորքի տուն-ինտերնատ»-ին 1393 կգ մատակարարելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի` համապատասխանաբար 696.390 ՀՀ դրամ և 986.135 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից:
2019 թվականի փետրվարի 23-ին Դ․Հ․-ն հրավիրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և նախազգուշացվել պետության շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ։
Արդյունքում վերջինս վերականգնել է պետությանը պատճառված 1․683․000 ՀՀ դրամը վնասը՝ վարչական շրջանների դատախազություն ներկայացնելով վճարման անդորրագրերը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01