Դանիացի գիտնականները ծավալուն հետազոտություն են անցկացրել, որն ապացուցել է, որ կարմրուկի, համաճարակային պարոտիտի եւ կամրախտի դեմ համակցված պատվաստանյութը (MMR) երեխաների մոտ աուտիզմ չի առաջացնում: Հետազոտության շրջանակում վերլուծվել են 1999-ից 2010 թվականներին Դանիայում ծնված ավելի քան 657 հազար երեխաների բժշկական տվյալները: Նրանց 95 տոկոսից ավելին MMR պատվաստում են ստացել: Դրանից բացի, հետազոտության մեջ ընդգրկված 6517 երեխաների մոտ ախտորոշվել են աուտիկ սպեկտրի խանգարումներ: Կոպենհագենի Statens Serum հետազոտական ինստիտուտի մասնագետները ուշադրություն են դարձրել աուտիկ սպեկտրի խանգարումների ռիսկի այնպիսի գործոններին, ինչպես վաղաժամ ծննդաբերությունը, հղիության ժամանակ մոր ծխելը եւ այլն: Հետազոտությունը ցույց է տվել, որ MMR-ն չի մեծացնում աուտիզմի զարգացման հավանականությունը, ընդ որում՝ խոսքն ինչպես առողջ, այնպես էլ աուտիկ սպեկտրի խանգարումների նախահակվածություն ունեցող երեխաների մասին է: Միաժամանակ, 1999-ից 2001 թվականներին ծնված եւ MMR պատվաստում ստացած աղջիկների շրջանում աուտիզմի հավանականությունը նույնիսկ նվազած էր: Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում: Նշենք, որ 1998 թվականին բրիտանացի բժիշկ Էնդրյու Ուեյքֆիլդը The Lancet բժշկական ամսագրում հետազոտություն էր հրապարակել, որում պնդում էր, որ MMR-ն երեխաների մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը մեծացնում է: Սակայն դրան հաջորդած քննություններով պարզվել էր, որ նա իր հետազոտության հիմքը դարձած տեղեկությունները խեղաթյուրել էր: 2010 թվականին Ուեյքֆիլդը զրկվել էր բժշկական լիցենզիայից, իսկ 2011 թվականին The Lancet-ը այդ հոդվածի հրապարակումը հետ էր կանչել:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01