Կոմիտասի 15 հասցեի նորակառույց բազմաբնակարան շենքի դիմացի տարածքը բարեկարգման նախագծով պետք է լիներ մայթ՝ միջնամասում կանաչ գոտի: Շեղվելով Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծից՝ կառուցապատողը զավթել է հարակից համայնքային հողատարածքները:
«Տարբեր փուլերով համայնքային հողեր են զավթել, մասամբ՝ նաև Շիրվանզադեի անվան դպրոցի տարածքից: Կառուցվել էր, այսպես ասած, պահեստային՝ պատշգամբի հատված: Դիմացի մասում ունեն նաև հարթակ, որը բարեկարգմամբ հաստատված նախագծով պետք է լիներ 5մ, սակայն այս պահին այն մոտ 8մ է», – նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:
Համայնքին պատկանող հողամասում ինքնակամ կառուցապատում անելու համար նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով:
Քաղաքապետարանի հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ կառուցապատողը պարտավորվել էր խախտումները վերացնել սեփական ուժերով: Օրեր առաջ առաջնահերթ քանդվեց դպրոցի հետնամասին հարող կցակառույցը: Այսօր մեկնարկել են մայթի վերականգնման աշխատանքները:
«Կառուցապատոմից և տարածքը բարեկարգելուց հետո ի հայտ եկավ խնդիր, որն առնչվում է տեխնիկական փոքր շինությանը, որի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից ներկայացվեց, որ կան փոքր շեղումներ, որը մենք ինքնակամ վերացրինք: Հիմա ընթանում են ապամոնտաժման աշխատանքները», – նշել է կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Նաիրի Մնացականյանը:
Բարեկարգման աշխատանքներից հետո տարածքը կկանաչապատվի և կբերվի նախկին տեսքի:
Կոմիտասի 15-ն Արաբկիրում միակ հասցեն չէ, որտեղ հայտնաբերվել են խախտումներ:
Հրաչյա Քոչարի փողոցի՝ Վրացական-Փափազյան հատվածում հետիոտնի համար մայթ չկա: Խնդիրը շուրջ 30 տարվա պատմություն ունի: Բնակիչներն ու դպրոցի աշակերտներն ստիպված քայլում են փողոցի երթևեկելի հատվածով:
«1990-ականներին անկանոն կառուցապատումների հետևանքով գրավվեցին մայթերը: Այս տարի որոշել ենք խնդրին վերջնական լուծում տալ: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ: Մայթի կառուցումն այստեղ ոչ այնքան հարմարավետության, որքան քաղաքացիների անվտանգության համար է: Հետագայում նախատեսում ենք վերակառուցել նաև փողոցի մյուս հատվածը», – նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
Շուրջ 500մ երկարությամբ հատվածում կկառուցվի 1.5 – 1.8մ լայնությամբ մայթ: Հաշվի առնելով տեղանքի թեքությունը՝ կկառուցվեն նաև սահմանված չափանիշներին համապատասխան հարմարավետ թեքահարթակներ: Շինարարությունը կմեկնարկի ամռանը, և կարճ ժամանակ անց բնակիչները կքայլեն մայթով՝ չվախենալով իրենց և երեխաների անվտանգության համար:
Վարչական շրջանի ղեկավարը նշում է՝ նման խնդիր կա նաև Արաբկիրի մի քանի այլ հատվածներում: Մինչև տարեվերջ մտադիր են դրանց մի մասը ևս վերակառուցել: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01