ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մարտի 6-ին հյուրընկալել է իտալական վերապահովագրական բրոքերային հանրահայտ «Բրունո Սֆորնի» ընկերության գործադիր տնօրեն Բրունո Սֆորնիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը, տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Բրունո Սֆորնին հանգամանորեն ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը, մասնավորապես, գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում ունեցած փորձն ու պատմությունը՝ ընդգծելով, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրվող գյուղապահովագրության ծրագրով և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ, մասնավորապես, խորհրդատվություն տրամադրել, փոխանցել փորձը և գիտելիքները, ինչպես նաև վերապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնել։ Նա շեշտել է, որ տպավորված է հայկական գյուղապահովագրության ծրագրով՝ հավելելով, որ այն շատ պրոֆեսիոնալ է մշակված։
Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նշել է, որ գյուղապահովագրությունը Հայաստանում նոր գործիք է, և իտալական փորձը օգտակար կարող է լինել տեղի ապահովագրողների համար։
«Ապահովագրական համակարգի ներդրումը կարևորագույն նշանակություն ունի երկրում գյուղատնտեսության զարգացման համար, այն կառավարության առաջնահերթությունների թվում է, և մենք ամբողջապես սատարում ենք ծրագրի կյանքի կոչմանը»,- նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ համակարգի ներդրումը նաև բազմաթիվ անուղղակի դրական ազդեցություններ կարող է ունենալ ոլորտի վրա։
Նարեկ Հովակիմյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսված է նաև հանդիպումների շարք հայկական ապահովագրական ընկերությունների հետ, որոնց հետ բանակցությունների արդյունքում էլ կորոշվի ընկերության հետ հնարավոր համագործակցությունը և ձևաչափը։
Նա նաև հավելել է, որ գյուղապահովագրության փորձնական ծրագրի շրջանակում այս տարի ընտրվել են հանրապետության 6 մարզեր, երեք ռիսկ՝ կարկուտ և հրդեհ, ցրտահարություն և երկու մշակաբույս՝ ծիրան և խաղող, հայկական 3 ապահովագրական ընկերություններ արդեն ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին, վերապահովագրությունը կիրականացնի աշխարհի խոշորագույն «Swiss Re» շվեյցարական ընկերությունը։
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02