«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարը չպետք է շրջանցի նաև «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ ևս առկա են բազմաթիվ կոռուպցիոն մեխանիզմներ։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ օդանավակայանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղվել և նույնիսկ մինչև հիմա էլ զբաղվում են օդանավակայանի համար ավիակերոսինի ձեռքբերմամբ և այն ՀՀ-ում գործող որոշ խոշոր բենզին ներկրող ընկերություններին վերավաճառելով, որոնք էլ ավիակերոսինը խառնելով բենզինի հետ՝ վաճառել են սպառողներին:
Ամբողջ գաղտնիքն այն է, որ կերոսինի մաքսազերծումը չի կատարվում ակցիզային հարկի կիրառմամբ, այդ իսկ պատճառով անհամեմատ էժան է բենզինի մաքսազերծման գնից: Մեզ հասած տեղեկություններով՝ նման եղանակով ավիավառելիքը ՀՀ-ում վերավաճառվել է «Մաքս գրուպ» և «Ֆլեշ» ընկերությունների միջոցով, այսինքն՝ այն կազմակերպությունների, որոնք անմիջական կապ ունեն Սերժ Սարգսյանի և նրա փեսայի հետ:
Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաև, որ նույն «Մաքս գրուպը» նույնպես ներմուծել է ավիակերոսին՝ օդանավակայանին վերավաճառելու նպատակով: Եվ այստեղ հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է հնարավոր նման գործընթացներ ՀՀ-ի ամենակարևորյն օբյեկտներից մեկում առանց նախկին և ներկա պաշտոնյաների իմացության և հնարավոր հանցավոր անգործության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03