Կառավարության հերթական նիստի ժամանակ մինչև օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր՝ Բրյուսել կատարած այցին: «Կարող ենք արձանագրել, որ Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում, և այս առումով Բրյուսելում արձանագրում է տեղի ունեցել, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների և Հայաստանում զարգացման ծրագրերի օրակարգում:
Այս համագործակցության մեջ ո՛չ Հայաստանի, ո՛չ ԵՄ-ի համար չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է տվյալ համակարգում, բայց կա մի նրբություն, որ մենք առաջիկայում կարևոր որոշումներ պետք է կայացնենք»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ խնդիրը հետևյալն է, որ ԵՄ-ի հետ մի քանի մեծ մեգանախագծեր են քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներին, ավտոճանապարհներին, որ բերվեն եվրոպական ստանդարտների և «Հյուսիս-Հարավի» վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնեն:
Նա նաև անդրադարձավ ջրամաքրման կայանների ստեղծմանը՝ նշելով և կարևորելով Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով ջրերի մաքրման կայաններ ստեղծելը: Հաջորդ խնդիրը վարչապետը համարեց դպրոցաշինություն իրականացնելը սեյսմիկ պաշտպանության առումով, որպեսզի դպրոցները սեյսմիկ բոլոր պահանջներին համապատասխանեն և կրթական ժամանակակից չափանիշներին համապատասխանեն ոչ միայն շենքային, այլև գույքային առումով:
«Արդարադատության ոլորտում խնդիր ունենք լուրջ ծրագրեր իրականացնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ Բրյուսելում նշել է, որ այսօրվա բանտային համակարգը չի կարող հարիր համարվել նոր Հայաստանի չափանիշներին, և դատական համակարգում խնդիր ունեն:
Նա զարմանալի համարեց, որ որոշ հարցեր միջանցքային պայմաններում են իրականացնում:
«Մենք ստացանք ԵՄ աջակցության պատրաստակամությունը: Կա մի խնդիր, որ Եվրամիությունը, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէ իրականացնել ֆինանսավորումը հարյուր տոկոսով, և ակնկալում է, որ այդ ծրագրերում լուրջ մասնակցություն կունենա ՀՀ-ն, և այստեղ առաջին խնդիրն է պետական եկամուտների ավելացումը, բայց կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը, և կառավարության ծրագրում գրել ենք, որ առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները»,-ասաց նա և նշեց, որ այստեղ քաղաքական որոշում պետք է կայացնեն:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պատգամավորական տարիներին բոլոր վարկային համաձայնագրերին առանց բացառության քվեարկել է դեմ, քանի որ կարծել է, որ եթե կառավարությանը համարում է կոռումպացված, չի կարող վստահել այդ կառավարության վարկային միջոցների ծախսումը:
«Մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի, թե կարողանո՞ւմ ենք ստեղծել երաշխիքներ, որ պետական, վարկային միջոցները ծախսվեն նպատակային, և եթե՝ այո, ապա ո՞րն է այն սահմանագիծը, որ պետական պարտքի մակարդակը պահենք կառավարելի, որ Հայաստանին բերի օգուտներ և ոչ երբեք՝ վնասներ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ունեն նախնական պայմանավորվածություն, որ այս թեմայով Կենտրոնական բանկի հետ նախնական քննարկում են ունենալու, և եթե եզրակացության գան, դրա վերաբերյալ կունենան հանրային քննարկումներ Ազգային ժողովում:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55