ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ընտրությունների ընթացքում համարվում է հաջողվածներից, որը կարող է օգտակար լինել այլ երկրների մարդու իրավունքների հաստատությունների համար (մշտադիտարկման սկզբունքները, քվեարկության օրը կատարվող աշխատանքը և այլն)։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Այս փորձը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հրավերով հատուկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում՝ ներկայացնելով ընտրությունների ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը։ Պաշտպանի ելույթից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բարձրաստիճան ներկայացուցիչը նիստի ընթացքում նրան ներկայացրել է որպես վստահելի գործընկեր։
«Ընտրություններից առաջ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրն աշխատում է արտակարգ ռեժիմով, իսկ ընտրությունների օրը Պաշտպանի կենտրոնական և մարզային գրասենյակներն աշխատում են վաղ առավոտից 24 ժամ ռեժիմով՝ ապահովելով Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը:
Ավելին, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվում այն մարզեր, որտեղ չունենք մարզային ստորաբաժանումներ՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով։ Պահպանվում է մշտական կապ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների հետ» ,- նշել է Արման Թաթոյանը։
Ըստ Արման Թաթոյանի՝ մշտապես առանձին ուշադրության առարկա են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը։ Հավաքների դեպքում իրականացվում է մշտական դիտարկում, հատուկ քննարկման են արժանանում մասնակիցների իրավունքներին առնչվող բողոքները։ Իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ հնարավոր բերման ենթարկելու կամ ձերբակալման դեպքերում։
Պաշտպանի խոսքով՝ քարոզարշավի ողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրություններից կախված՝ աշխատանքները շարունակվում են նաև հետընտրական փուլում։
Հաշվի առնելով ընտրությունների ընթացքում աշխատանքի զգայունությունը՝ այն անհրաժեշտ է կատարել բարձր հանրային թափանցիկության պայմաններում։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01