Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` Կանաց տոնի առիթով: Վեհափառ Հայրապետի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով: Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ և ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն և քույրերը: Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՜ր, ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում, և անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների դաստիարակության գործում: Մեծարումի, գնահատանքի այս տոնական օրը Հայրապետիս մաղթանքն է, որ Ամենախնամ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի ձեզ և զորակից լինի ձեր առաքինի գործերին, որպեսզի բարի ընթացքով շարունակեք լուսավորել մեր ժողովրդի կյանքը, ուրախություն պարգևեք ձեր ընտանիքներին՝ ջերմությամբ, հոգատարությամբ և սիրո կատարյալ նվիրումով: Աղոթում ենք, որպեսզի Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջով միշտ հովանի լինի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին՝ պարգևելով խաղաղ կյանքի բարօր ու երջանիկ օրեր: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15