Միացյալ Նահանգները Թուրքիային սպառնում է «ծանր հետևանքներով», եթե Անկարան ռուսական С-400 համակարգեր ձեռք բերի, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Չառլզ Սամերսը, փոխանցում է Hill-ը: Մասնավորապես, նրա խոսքով՝ Անկարան կբախվի ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների լուրջ վատթարացման։ «Եթե Թուրքիան С-400 գնի, ապա չի ստանա F-35 կործանիչներ և Patriot զենիթահրթիռային համալիրներ», - նշել է նա: 2017 թվականին կնքված պայմանագիրը Թուրքիային С-400 մատակարարելու մասին դարձել է Անկարայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական տարաձայնությունների պատճառ, որն իր թուրք դաշնակիցներից պահանջում է հրաժարվել ռուսական համալիրներից հօգուտ ամերիկյան Patriot-ների։ Անկարան այս հարցում որդեգրել է ամուր դիրքորոշում և չի ծրագրում հրաժարվել С-400-ներից անգամ Patriot գնելու պարագայում. այս թեմաները, երկրի իշխանությունների կարծիքով, «միմյանց հետ կապ չունեն»։ Պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի 2,5 մլրդ դոլարի չորս դիվիզիոն С-400։ Գործարքի մի մասը Անկարան ինքը կվճարի, մյուս մասը՝ ի հաշիվ ռուսական վարկի։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ երկրի տարածքում С-400-ներ տեղակայել կսկսեն այս տարվա հոկտեմբերին։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01