Համանախագահների հայտարարության հետքերով
Հայտարարության ընտրված ոճն ու բառակազմն անգամ մտորելու տեղիք են տալիս: Նման վերջնագրային տոնայնությամբ համանախագահները սեփական խոցված ինքնասիրության պատասխա՞նն են տալիս, թե՞ նրանց տեսանելի են այնպիսի վտանգներ և այնպիսի լրջությամբ, որ գործ ունենք այս կարգի զգոնության կոչի հետ:
Համանախագահները չեն կարող չգիտակցել, որ պատասխանատվության իրենց բաժինն են ունեցել Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին հրահրված պատերազմում: Համահարթեցված անատամ հայտարարությունները, իրերն իրենց անունով չկոչելը, Ադրբեջանի սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններին ոչ ադեկվատ արձագանքները՝ հանգեցրին Ադրբեջանի իշխանությունների մոտ անենաթողության զգացողության, և արդյունքում՝ 2016-ի ողբերգությանը: Երեկվա հայտարարությունը փաստում է, որ համանախագահներն իրենց բաժին դասերը չեն քաղել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձություններից, հակառակ դեպքում բանակցային գործընթացի մոտեցումներում առկա քաղաքական և ձևաչափային մոտեցումների տարբերությունները չէին կարող հայտարարության մեջ նույն նժարին դրվել ռազմական գործողությունների վերսկսման պատրաստակամության հետ, և իհարկե չէին կարող հայտարարությունից դուրս մնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններին հղումներն ու դրանց անվերապահ իրագործման անհրաժեշտության ամրագրումը: Համանախագահները կրկին անգամ Ադրբեջանին ամենաթողության ուղերձ են հղում...և վստահ եղեք, մեծ հաշվով, չկա տարբերություն դա արվում է գիտակցված - թե ոչ այնքան, արդյունքը դրանից էապես չի փոխվում՝ առնվազն սկզբնական ընկալումների, գործողությունների պլանավորման և մեկնարկի փուլերում...
Իսկ մենք ի՞նչ դասեր ենք քաղում, և քաղու՞մ ենք արդյոք այս իրավիճակից:
Հասկացե՞լ են արդյոք մեր իշխանությունները, որ
- բանակցային գործընթացի պատմությունն ուսումնասիրում, սերտում ու ընկալում են սեփական երկրում, առանց բարդույթավորվելու անդրադառնալով բոլոր նրբություններին և հարկ եղած դեպքում խորհրդակցելով գործընթացին անմիջական մասնակցություն ունեցած դերակատարների հետ, և ոչ երբեք երկրիդ պատերազմով սպառնացողի հետ,
- պոպուլիզմը, իրականության հետ որևէ աղերս չունեցող խոստումները, եթե ինչ որ սահմանափակ ժամանակ արդյունքներ կտան ու տալիս են ներքաղաքական գործընթացներում, անթույլատրելի են ու վտանգավոր արտաքին քաղաքականության ոլորտում,
- չի կարելի չունենալ գործողությունների, քայլերի, որոշումների, հայտարարությունների ռիսկերի գնահատման ինստիտուտ, և արդյունքում՝ մտածել քայլն անելուց ու խոսելուց հետո միայն, երբ ռիսկերը բազմապատկված են ու դարձած լուրջ մարտահրավերներ,
-նախաձեռնվող քայլերը, այն էլ այնպիսի լրջագույն տիրույթում, ինչպիսին Ղարաբաղյան կարգավորման գործընթացն է, պիտի մանրակրկիտ հաշվարկվեն, հիմնավորումներն անթերի լինեն և մինչև առաջին դեմքի կողմից կիրառվելը, հնարավորության շրջանակներում փորձարկվեն այլ մակարդակներով,
- մենք պարտավոր ենք մտածված, հիմնավոր ու հետևողական աշխատել համանախագահների հետ, այդ թվում՝ բոլոր հնարավոր և անհնար եղանակներով թույլ չտալով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունների դուրս մղումը գործընթացից,
- անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների հնարավոր դրական որևէ կապիտալիզացիան արտաքին աշխարհում և մասնավորապես Ղարաբաղյան գործընթացում պահանջում է խորքային, հանդարտ և հետևողական աշխատանք, և ոչ երբեք «դըմփ-դըմփ-հու» մեթոդաբանության կիրառում դրսում,
- սահմաններում լարվածության թուլացումը չի կարող և չպետք է միակողմանի ժամանակ ընձեռել Ադրբեջանին բարելավելու իր դիրքերի ամրությունը շփման գծում և քաղաքական դիրքավորումը բանակցային գործընթացում,
- հակամարտության պատճառները, պատերազմը ու բանակցային տարիների իրողություններն անտեսելով հնարավոր չէ անդրադառնալ հետևանքների խնդրին, այդ թվում խաղաղության նախապարաստման մշուշոտ ձևակերպումներին, այն դեպքում, երբ հակառակորդը չի հոգնում կրկնել՝ ուժն է ծնում իրավունք...
Այս շարքը կարելի է շարունակել...
Փորձեմ ամփոփել.
Ժամանակն է սթափվելու և լրջանալու, ջանքերի համադրմամբ պետք է պայքարել կանխելու անցանկալի զարգացումները՝ բանակցային սեղանից մինչև սահմաններ…
Համարում եմ անլուրջ ու անիմաստ որևէ կերպ անդրադառնալը համանախագահների հայտարարության հետ կապված պաշտոնական արձագանքներին:
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյան
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01