Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Հավարտ Ս. Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար: Արարողությանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պետական այրեր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ: Ներկա հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հոգելույս Մեսրոպ Բ Պատրիարքի հոգու խաղաղության և հանգստության համար: Հոգեհանգստից հետո Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի վախճանման առիթով իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. «Հոգևոր հայրե՛ր և սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Այս պահին վիշտ է մեր հոգիներում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանման տխուր առիթով: Սգակիր մեր սրտերի համար ցավ է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակյալ հոգևորականի մահը, մեկնումը այս տեսանելի աշխարհից: «Հաւատովք ճանաչե՛լ զնա, եւ զզօրութիւն յարութեան նորա, եւ զհաղորդութիւն չարչարանաց նորա, կերպարանակի՛ց լինել մահու նորա» (Փիլիպ. 3.10),- ասում է առաքյալը: Մեր Տիրոջն ու Փրկչին` Հիսուս Քրիստոսին հավատացողներն աստվածանմանության ուղիով են ընթանում ոչ միայն այս երկրավոր կյանքի, այլև մահվան ճանապարհին, քանզի առաքելական խոսքի համաձայն կերպարանակից ենք լինում նաև Փրկչի մահվանը` հարության և հավիտենական կյանքի անխորտակելի հույսով: Հարության տերունական շնորհն է, որ պարտության է մատնում մահվանը և Երկնքի Արքայության դռները բացում նրանց առջև, «որք հաւատով և սրբութեամբ ի Քրիստոս ննջեցին»: Մխիթարական այս գիտակցությամբ ենք այսօր հրաժեշտ տալիս սիրելի Պատրիարք Սրբազանին: Հիրավի, ծանր է կորուստը, և սուգի մեջ են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատմական Աթոռը, Պատրիարքության Մեր հավատավոր զավակները, համայն Մեր հավատավոր ժողովուրդը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Լուսահոգի Պատրիարքը մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին ամբողջանվեր ծառայության ուխտ կնքեց ավելի քան չորս տասնամյակներ առաջ` կուսակրոն քահանայության սպասավորությունը ստանձնելով: Նա բանիմաց հոգևորական էր, ով դեռևս երիտասարդ տարիներից իր ուսումնատենչ հոգում ամբարեց գիտելյաց պաշարներ և ուսանելով փիլիսոփայություն ու աստվածաբանություն Միացյալ Նահանգներում և ապա Երուսաղեմում` վերադարձավ նոր եռանդով ու կորովով ծառայություն բերելու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ավանդապահ և Քրիստոսասեր Մեր բարեպաշտ զավակներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` հայոց հոգևոր կենտրոնում եպիսկոպոսական ձեռնադրությունից տարիներ անց Մեսրոպ Սրբազանը ստանձնեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության նվիրական Աթոռի առաջին սպասավորը լինելու առաքելությունը: Պատրիարքական իր պատասխանատու և երբեմն դժվարին գործունեության ողջ ընթացքում նա եղավ ծառայանվեր մշակ, ով եռանդուն սպասավորությամբ ջանում էր զորեղ ու միասնական պահել Թուրքիո հայ համայնքը, աշխույժ` Պատրիարքության ազգային-եկեղեցական կյանքը, ազգային-մշակութային կազմակերպությունների և կրթական հաստատությունների կարևոր գործունեությունը: Ավա՜ղ, հիվանդությունը տկարացրեց սիրելի Պատրիարքին, տարաժամ բերեց «զհաղորդութիւն չարչարանաց», և վաղահաս մահվամբ իր վերջին հանգրվանը փոխադրվեց Պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը: Մենք այսօր աղոթական ոգով ուղեկցում ենք վախճանյալ Պատրիարքին դեպի հավերժական կյանքի ճանապարհ: Նա ննջեց այս աշխարհում, սակայն հառնելու է երկնային լուսեղեն օթևաններում, ուր պիտի լսի Աստծո նվիրյալ ծառաներին առ Քրիստոս կանչող ձայնը. «Արի՛ որ ննջեսդ, եւ կանգնեա՛ց ի մեռելոց, եւ լուսաւորեսցէ զքեզ Քրիստոս» (Եփ. 5.14): Ի խորոց սրտի հայցում ենք առ Ամենողորմ Տերը, որ երկնային բարձունքներում խաղաղության և հանգստության մեջ ընդունի հոգին հավատարիմ Իր սպասավորի` Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանի, և Սուրբ Հոգու մխիթարությունը շնորհի մեզ ամենքիս, սգացյալ տիրամորը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության սիրելի Մեր զավակներին, մեր հոգևոր դասին, վշտացյալ հավատավոր Մեր ժողովրդին: Աղոթք և օրհնություն Մեսրոպ Պատրիարքի լույս հիշատակին»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15