Կարծում եմ՝ երկու կարծիք լինել չի կարող՝ ԼՂ հակամարտության կարգավորումը, այսինքն՝ վերջանական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է: ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան՝ մասնավորապես այն մասին, որ Վիեննայի և ՍՊ-ի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունն, արդեն շատ բանի մասին է ասում: Սակայն կարծում եմ, որ ևս մեկ անգամ այս հայտարարությանն անդրադառնալու կարիք կա, քանի որ արդեն նախօրին Ադրբեջանի ոգևորությունը տարակուսանքի տեղիք է տալիս, ևս մեկ անգամ հարցին անդրադառնալու անհրաժեշտության կարիք կա»,-ասաց նա:
Հարցին, թե այսինքն՝ ԲՀԿ-ի համար անընդունելի է նման մոտեցումը, Տոնոյանը պատասխանեց. «Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները, ուժի դիրքերից հանդես գալու հայտարարությունները և հայտարարության մեջ նշված մնացած բոլոր հանգամանքները բացարձակապես անընդունելի են, որովհետև կոնկրետ Ադրբեջանը հետևողական հայատյացության և ուժի դիրքերից է հանդես գալիս, որը մեզ համար միանշանակ ընդունելի չէ»:
ԲՀԿ պատգամավորը հավելեց՝ իրենց դիրքորոշումն այն է, որ Արցախի ճակատագրի հետ կապված որևէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի և Արցախի ժողովրդի մասնակցության: «Մնացածն արդեն քաղաքական գործընթացներ են, որի հետ կապված ԲՀԿ-ն հնչեցրել է տեսակետներ, և եթե լինեն զարգացումներ, մենք կանդրադառնանք»,-ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը հավելեց, որ հայտարարությունը չէր կարող չմտահոգել, բայց պետք է հարցը դիտարկել ՀՀ ԱԳՆ արձագանքի կոնտեքստում:
«Բոլորս էլ գիտենք որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, խոսելով ԼՂ հարցի կարգավորման մասին, մշտապես շեշտադրել է ուժի գործոնը, որ այն շարունակում է մնալ իրենց օրակարգում:
Ընդամենը երեկ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքում կրկին շեշտադրվում է Ադրբեջանի ամբողջականության հարցը, իսկ սրան հակառակ մենք ունենք ՀՀ-ի նոր իշխանությունների ավելի կառուցողական դաշտում մոտեցումը, ինչպես օրինակ՝ վարչապետի հայտարարությունը, որ ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի ԼՂՀ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ հայտարարության մեջ անընդունելին այն, է որ հետագա բանակցային գործընթացներում պետք է հայկական կողմը հստակեցնի իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55