ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարզապես փորձել են ամփոփել դեռևս մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը և քննարկել հիմնական այն հարցերը, որոնք բարձրացված են եղել այս ժամանակահատվածում. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:
«Բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր մոտեցումներ, բայց հայտնի է ՀՀ վարչապետի պաշտոնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որ բանակցային գործընթացի և ԼՂ հարցի կարգավորման հիմքում պետք է այնպիսի լուծումներ որոնել, որոնք ընդունելի կլինեն և´ ՀՀ-ի, և´ ԼՂՀ-ի, և´ Ադրբեջանի համար»,-ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ դրական է հայտարարությունն այն առումով, որ կողմերին ևս մեկ անգամ կոչ է արվում հակամարտությունը կանոնակարգել բացառապես խաղաղ միջոցներով և ՄԱԿ-ի կանոնադրության ամրագրված սկզբունքների հիման վրա:
Իշխող ուժի ներկայացուցիչը նշեց, որ այդ կարգի հայտարարություններ արվել են նախկինում և պետք չէ հայտարարության կոնտեքստից կտրել, առանձնացնել և ներկայացնել հեղափոխական բնույթի հայտարարություն: «Դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է, և կոչ է հակամարտության կողմերին, այն բանակցային գործընթացը, որ տեղի է ունեցել մինչև թավշյա հեղափոխությունը և նաև թավշա հեղափոխությունից հետո մենք պետք է որոշակի արդյունքներ փոփոխենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե հայտարարությունում որևէ մտահոգիչ կետ չի տեսնում, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Նախ այդ հայտարարությունը գնահատում եմ փաստ, երկրորդ. այդ հայտարարությունը նախ և առաջ չպետք է կտրել կոնտեքստից և բանակցային գործընթացից, և երրորդ. որևիցե դրույթ հայտարարության մեջ չի խոչընդոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար:
Մինսկի խումբը չափազանց կարևոր է և միակ ձևաչափն է, որը շարունակում է բանակցությունները, և ցանկացած փորձ՝ տեղափոխելու այլ կազմակերպություններ, դատապարտելի է»:
Իսկ մտահոգիչ է, թե ոչ, ասաց՝ և´ այո, և´ ոչ: «Մտահոգիչ է, որովհետև, կարծես թե, լրացուցիչ լարվածություն է ստեղծել, համենայն դեպս ներքաղաքական, և մտահոգիչ չէ ու շատ դրական է, որ Մինսկի խումբը խոսում է, և գիտենք, որ համանախագահության շրջանակում աշխատանքները շարունակվում են»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե հարցը փակուղի չի՞ գնում, քանի որ վարչապետը ասել է, որ չի կարող բանակցել Արցախի կողմից, պատգամավորը պատասխանեց. «Մի փոքր անտրամաբանական է փորձել բանակցել իմ հարցի վերաբերյալ առանց իմ մասնակցության, խոսքը ոչ թե տարածքային վեճի, այլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին ուղղված գործընթացի մասին է, և եթե մենք ուզում ենք խաղաղություն, կայունություն, բոլորի համար ընդունելի լուծում, պետք է հաշվի առնենք ԼՂՀ բնակչության ձայնը, և որևիցե մեկը իրավունք չունի այդ ձայնը օգտագործել և հաշվի չառնել նրանց ձայնը»,-ասաց նա և հավելեց, որ այն լուծումը, որն ընդունելի կլինի ՀՀ-ի համար, նախ և առաջ պետք է ընդունելի լինի ԼՂՀ-ի կողմից:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01