ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Ֆինանսական Կայունության Ինստիտուտի
20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ ծառայությունից: Համաժողովին քննարկվելու են տեխնոլոգիաների զարգացմանը, վերահսկողական համակարգերին, գլոբալ բանկային ստանդարտներին եւ կորպորատիվ կառավարմանը վերաբերող խնդիրներ:
Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների, ինչպես նաեւ շվեցարահայ գործարար շրջանակի հետ:
Ֆինանսական Կայունության Ինստիտուտը հիմնադրվել է 1998 թ-ին Միջազգային Հաշվարկների Բանկի եւ Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողովի կողմից: Ինստիտուտն աջակցում է ֆինանսաբանկային ոլորտի վերահսկող մարմիններին՝ ֆինանսական համակարգերի բարելավման հարցերում, նպաստում վերահսկողական ստանդարտների գլոբալ ներդրմանը, տեղեկատվություն տրամադրում վերահսկողական մարմիններին, աջակցում վերահսկողական քաղաքականության վերաբերյալ քննարկումներին եւ գործակցության զարգացմանը:
Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ եւ Շվեյցարիայի միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային եւ ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային եւ ֆինանսական գործակցությանը եւ կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ:
Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով (Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային եւ շուկայական ենթակառուցվածքների հանձնաժողով եւ այլն) բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով եւ քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը եւ ներդրմանը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01