ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունով փորձ է արվում կողմերին բալանսավորել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:
«Սովորաբար իրենք փորձում են կեղծ հավասարության նշան դնել կողմերի միջև: Սա նմանատիպ հերթական հայտարարությունն էր», - ասաց Խանումյանը:
Անդրադառնալով հայտարարության մեջ նշվող Ադրբեջանին ԼՂ շրջակա տարածքների վերադարձին՝ Խանումյանը նշեց, որ մտահոգիչ չի համարում այս հայտարարությունը, քանի որ համանախագահները մշտապես ընդգծում են որոշ սկզբունքների կարևորությունը, և դա նորություն չէ:
«Մտահոգիչ կլիներ, եթե ՀՀ իշխանությունները նման արտահայտություններ անեին: Բարեբախտաբար, Հայաստանում ունենք իշխանությունը, որը չի խոսում նման թեմաների մասին, ընդհակառակը խոսում է վերաբնակեցման, ուժեղացման և հող չզիջելու մասին»:
Դիտարկմանը, թե որոշ փորձագետներ համանախագահների հայտարարությունը որակեցին որպես պատերազմի նախապատրաստում, Խանումյանը նկատեց.
«Պատերազմ այսպես, թե այնպես լինելու է: Ասել, որ այս կամ այն հայտարարությամբ կարելի է կանխել՝ պատերազմը միամտություն կլինի: Խնդիրն այլ հարթությունում է՝ թե ինչքանով ես պատրաստ պատերազմին կամ ինչքան կբալանսավորես սպառազինությունները, որպեսզի կարողանաս հետաձգել այդ պատերազմը»:
Ճշտող հարցին, թե արդյոք վաղն Արցախում կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է համանախագահների հայտարարությունը քննարկելու համար՝ հաշվի առնելով, որ ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ ևս մասնակցելու են նիստին, Խանումյանն ասաց.
«Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված նիստ հրավիրելը, հնարավոր է՝ բանակցությունների վերսկսմամբ: Ես առաջին աղբյուրից տեղեկություն չունեմ ու դժվարանում եմ ասել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղը Արցախի Հանրապետությունում տեղի կունենա ԱԱԽ նիստ, որին մասնակցելու համար Արցախ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01