Համացանցում հրապարակվել է ռումբի առկայության վերաբերյալ այն գրությունը, որը հայտնաբերելուց հետո «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության Բահրեյն-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Բաքվում:
Ինչպես նշում է minval.az-ը, թղթի կտորի վրա գրված է. «Ինքնաթիռում ռումբ կա. օդաչուին»: Թե ով է գրության հեղինակը՝ հայտնի չէ: Գրությունը հայտնաբերվել էր զուգարանում, այն ստանալուց հետո օդաչուն որոշել էր չնախատեսված վայրէջք կատարել Բաքվում:
Ներկայում տարհանված բոլոր ուղևորները գտնվում են հյուրանոցում և այսօր կթռչեն Մոսկվա:
Օդանավի ուղևորներից մեկը պատմել է կատարվածի մասին: Նրա խոսքով՝ ինչ-որ պահի անձնակազմի անդամները սկսել են ստուգել իրենց իրերը՝ փորձելով կողմնակի իր գտնել: Միևնույն ժամանակ ինքնաթիռում որևէ մեկը չի խոսել պայթուցիկի մասին:
«Հետո մենք հասկացանք, որ օդանավը վայրէջքի է պատրաստվում: Մեր հարցերին անձնակազմը, իհարկե, չէր պատասխանում: Ի վերջո մեզ ասվեց, որ վայրէջք ենք կատարում Բաքվի օդանավակայանում»,-պատմել է ուղևորուհին:
Հատկանշական է, որ ուղևորները ռումբի հավանական առկայության մասին իմացել են միայն ապահով վայրէջքից հետո, այն էլ՝ տեղեկությունը կարդալով համացանցում:
Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է, որ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարած օդանավում որևէ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել:

13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44