2020 թվականին այցելուների համար կբացվի արեւմտյան կիսագնդում ամենաբարձր դիտահարթակը, որտեղից հնարավոր կլինի տեսնել ամբողջ Նյու Յորքը: CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ The Edge կոչված հարթակը 335 մետր բարձրության վրա կկառուցվի Hudson Yards Tower երկնաքերի 100-րդ հարկում, որը հիմա կառուցում են Հուդզոնի Մանհեթեն կղզու արեւմտյան ափին՝ Hudson Yards շրջանում: Եռանկյունաձեւ հարթակը երկնաքերի պատից 19,8 մետր առաջ կգա: Դրա կենտրոնական մասը պատրաստված կլինի բարձր ամրության ապակուց: Այցելուներին 60 վայրկյանում մինչեւ 100-րդ հարկ կբարձրացնի արագընթաց վերելակը: Հարթակի կողքին կգործեն ռեստորան եւ բար: «The Edge հարթակը հրավիրում է այցելուներին ուղիղ դեպի երկինք եւ հիանալու Նյու Յորքի ոչ մի բանով չսահմանափակվող համայնապատկերով,- ասել է Hudson Yards Experience ընկերության գլխավոր կառավարիչ Ջեյսոն Հորքինը: - Անվանումն արտացոլում է ինչպես եզակի շինարարական լուծումը, որն օգտագործվել է հարթակի ստեղծման համար, այնպես էլ այն զգացումը, որ այցելուներն կունենան դրա եզրին հայտնվելով»: Սպասվում է, որ առաջին այցելուները կկարողանան The Edge-ի վրա հայտնվել 2020 թվականին: Առայդմ Նյու Յորքի ամենաբարձր դիտահարթակներ են համարվում 320 մետր բարձրության վրա Empire State Building-ում եւ 259 մետր բարձրության վրա Rockefeller Center-ում տեղակայված հարթակները: Hudson Yards շրջանի կառուցապատումը, որտեղ նախկինում երկաթուղի է եղել, ԱՄՆ-ում ամենախոշոր մասնավոր շինարարական նախագծերից է եւ գնահատվում է 28 մլրդ դոլար: Շինարարության ավարտից հետո այնտեղ կբացվի մոտ 100 խանութ եւ ռեստորան, կլինեն համերգասրահ եւ այգի:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44