Կոբալտի համակցությամբ ֆոսֆատային ապակին ավելի հզոր հակաբակտերիալ եւ հակասնկային ազդեցություն ունի, քան հակաբիոտիկները։ Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի գիտնականների հաջող փորձի մասին տեղեկացվում է ACS Biomaterials Science and Engineering ամսագրում հրապարակված հոդվածում։ Կոբալտի եւ ֆոսֆատային ապակու խառնուրդը գիտնականներն իջեցրել են հատուկ վառարան՝ Ցելսիսուսի ավելի քան 1000 աստիճան ջերմությամբ, իսկ հետո արագ սառեցրել, ինչի շնորհիվ այն սկսել է բյուրեղանալ։ Փորձերի ընթացքում ստացված փոշին խառնել են կոբալտի հետ եւ ավելացրել միկրոբներով հագեցած Պետրիի թասիկի մեջ։ Որքան ավելի բարձր է եղել կոբալտի պարունակությունը, այնքան ավելի արդյունավետ է աշխատել նոր միջոցը. կոբալտի ամենաբարձր խտությամբ խառնուրդը 6 ժամվա ընթացքում լրիվ վերացրել է աղիքային ցուպիկի (Escherichia coli) «շարասյունը»։ Մոտ մեկ օր է պահանջվել Candida albicans սնկի եւ ոսկեգույն ստաֆիլոկոկի ոչնչացման համար։ Ապակու արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ պաթոգենների բջջային մեմբրանը քայքայվում է մետաղի իոնների հետ շփումից։ Ասթոնի համալսարանի ինժեներիայի եւ կիրառական գիտությունների համալսարանական դպրոցի դոկտոր Ռիչարդ Մարտինի (Richard Martin) կարծիքով՝ նոր նյութը կարող է հաջողությամբ պայքարել ներհիվանդանոցային վարակների դեմ։ Ընդ որում՝ մասնագետների գնահատականներով, բակտերիաները չեն կարող կայունություն ձեռք բերել ֆոսֆատային ապակու հանդեպ։ Գիտնականների գյուտը կարող է կիրառվել վիրաբուժական գործիքներ պատրաստելիս։
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
09:37 18.06.25
14:22 18.06.25
09:44 18.06.25
13:43 18.06.25
14:58 18.06.25
20:49 18.06.25
18:43 18.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03