«Այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ին են միացել, հստակ առավելություններ կան նրանց անվտանգության համար։ Այդ երկրներից ցանկացածին եթե հարցնեք, նրանք համամիտ կլինեն։ Կարծում եմ, յուրաքանչյուր երկիր պետք է իրավունք ունենա ընտրել իր պաշտպանական մեխանիզմները, հակառակ դեպքում մենք ունենում ենք ռեալ-պոլիտիկ ու մեծ երկրներն ընտրում են բոլորի համար։ Եվրոպայի պատմությունը հստակ ցույց է տալիս, ինչ է տեղի ունենում կայունության հետ, երբ այդ ճանապարհով են գնում։ Մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանին դուր չի գալիս որ ՆԱՏՕ-ն շատ լայն է բացում իր դռները ու նա դժվարություններ է ստեղծում այն երկրների համար, որոնք մոտ են Ռուսաստանին ու ցանկանում են մերձենալ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ երկրի սեփական ընտրության սկզբունքն ամենակարևորն է։ Պետք է աշխատենք նաև Ռուսաստանի հետ և պետք է ճանապարհներ լինեն դրա համար»,-ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի հետագա հնարավոր ընդլայնումը խաղաղություն ու անվտանգություն կբերի հետխորհրդային տարածքին, թե՞ առավել կսրի աշխարհաքաղաքական հակամարտությունները՝ իր ողջ բացասական բարդություններով։
Panorama.am-ի մյուս հարցին, թե ինչ է կարծում Ապատուրայը ԵՄ այլ պաշտպանական կարողությունների, Եվրոպական բանակի ստեղծման նախաձեռնությունների մասին ու հնարավոր է, որ այն մի օր փոխարինի ՆԱՏՕ-ին Եվրոպայում, Հատուկ ներկայացուցիչն ասաց, որ ՆԱՏՕ-ի մոտեցումը միշտ հստակ է եղել ու չի փոխվել։
«Մենք աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը Եվրոպական երկրներին ու Եվրամիությանն առավել ուժեղ կդարձնեն՝ Եվրոպայի ներսում և Ատլանտյան ամբողջ տարածաշրջանում։ Կա քաղաքական ճշում այս պահին ԱՄՆ-ի կողմից եկող, նաև Եվրոպայի ներսում երկրների միջև խնդիրներ կան։ Կարևորն այն է, որ դերերը տարանջատվեն ու չլինեն դերերի կրկնապատկում հատկապես այն հարցերում, որոնք ամենալավը ՆԱՏՕ-ն կարող է իրականացնել։ Ինչ վերաբերում է Եվրոպայի հավաքական պաշտպանությանը, ապա ՆԱՏՕ-ին փոխարինող չկա, ամեն դեպքում իրատեսական շրջանակներում։ Իհարկե, պետք է ամրապնդել եվրոպական հնարավորությունները, բայց պետք չէ նվազեցնել ՆԱՏՕ-ի դերը»,-ասաց Ջեյմս Ապատուրայը։
Նշենք, որ Ջեյմս Ապատուրայը Հայաստանում է ու այստեղ մասնակցում է «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում անցկացվող միջոցառումներին։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01