Թել Ավիվում հետիոտնի անցումին, ասֆալտի վրա տեղադրվել է «պառկած լուսացույց» սմարթֆոններով տարված հետիոտների համար։ Այս մասին տեղեկացրել են քաղաքի իշխանությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Թել Ավիվի քաղաքապետարանն առաջին անգամ Իսրայելում նոր հետիոտնային անցում է տեղադրել լուսադիոդներով, որոնք գտնվում են ասֆալտին եւ որոնք միաժամանակ լուսացույցի հետ փոխում են գույնը։ «Վերգետնյա» ազդանշանները նախատեսված են այն հետիոտների համար, որոնք շրջում են քաղաքում եւ ուշադրություն չեն դարձնում շուրջը տեղի ունեցողին, քանի որ լրիվ կենտրոնացած են իրենց սմարթֆոնների էկրաների վրա»,- ասվում է քաղաքապետարանի մամլո ամփոփագրում։ «Սմարթֆոն զոմբի» կամ «սմոմբի» (Smombie). սա աշխարհում լայնորեն տարածված երեւույթ է»,- նշում են Թել Ավիվի քաղաքապետարանում։ Նման «պառկած լուսացույցեր» եւ նախազգուշացնող նշաններ արդեն օգտագործվում են Եվրոպայի մի շարք երկրներում, Սինգապուրում եւ Ավստրալիայում։ Թել Ավիվում «պառկած լուսացույցը» դեռեւս պիլոտային նախագիծ է եւ տեղադրվել է Իբն Գվիրոլ փողոցում, հենց քաղաքապետարանի դիմաց։ Իսրայելում իշխանություններն արդեն մի քանի տարի պայքարում են տրանսպորտային միջոցներ վարելիս բբջային չօգտագործելու համար։ 2017 թվականի սեպտեմբերից մեքենա վարելիս սմարթֆոն օգտագործելը պատժվում է հազար շեքել տուգանքով (մոտ 300 դոլար), իսկ ականջակալներով խոսելը՝ 250 շեքել։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55