Հիզմեթ» շարժման գաղափարակիր Ֆեթուլահ Գյուլենը խոստովանել է, որ իր կողմնակիցները կարող էին ներգրավված լինել Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ, սակայն հերքել է իր մասնակցությունը դրան:CNN-ին տված հարցազրույցում Գյուլենը նշել է, որ «մասնակիցների շրջանում կարող էին լինել մարդիկ,մ որոնք համակրում են Գյուլենի շարժումը»: Ընդ որում նա միջազգային կազմակերպություններին կոչ է արել հետաքննել Թուրքիայի մեղադրանքները իր հասցեին: «Եթե ես իմ շփումների ժամանակ կամ հեռախոսազրույցերում որեւէ բան եմ ասել այդ մասին, եթե այդ մեղադրանքների գոնե մեկ տասներորդ մասը ճիշտ է.. ես գլուխս կխոնարհեմ ու կխոստովանեմ. «Այո, նրանք իրավացի են: Թույլ տվեք, որ ինձ տանեն ու կախաղան բարձրացնեն»,- ասել է Գյուլենը:
Խոսելով հեղաշրջման փորձի մասին, Գյուլենը նշել է, որ «ինչ-որ մեկը սցենար է մշակել, որը պտտահողմի նման ներգրավել է որոշակի մարդկանց» Նրա կարծիքով այս ամենը ավելի շատ հոլիվուդյան ֆիլմի է նման, քան ռազմական հեղաշրջման փորձի: «Հիշեցնում է ծրագրված սցենար: Ակնհայտ է, որ նրանք հող էին նախապատրաստում մի բանի համար, ինչն արդեն ծրագրված էր»,- համարում է Գյուլենը: Երբ նրան հարցրել են՝ արդյոք նա կարծում է, թե այդ ամենը նախագահ Ռեջեփ Էրդողանն է կազմակերպել, Գյուլենը պատասխանել է, որ ինքը նման պնդումները զրպարտանք է համարում: «Մինչեւ նման մեղադրանք անելը, ես պետք է Աստծուն ներկայանամ, որի առաջ պատասխանատվություն եմ կրում»,- ասել է նա:
Այն հարցին, արդյոք ինքը Էրդողանի համար որեւէ ուղերձ ունի, Գյուլենը ասել է, որ «աղոթում է որպեսզի նա չկարողանա Աստծու առաջ կանգնել՝ հաշվի առնելով նրա գործած մեղքերը»:
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47