Ապրիլի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 122 դեպքի:
«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնեց, որ շարունակվում են աշխատանքները Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերազինման ուղղությամբ:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին սպասվում է գարնանային անկանոն եղանակ, ջերմաստիճանը կլինի բարձր, սկայն երեկոյան ժամերին տեղումներ են սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, ինչի կապակցությամբ ծառայությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել:
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց, որ ՀՀ Ոստիկանության վետերանների խորհրդի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ կազմակերպել շախմատային մրցաշար, որին մասնակցություն կունենան նաև ՀՀ ԱԻՆ վետերանները:
ՀՀ ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցեց Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվային ռադիոկապի ուսումնասիրությունների մասին:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Կ. Ոսկանյանը զեկուցեց «Կրթություն և կարիերա EXPO 2016» խորագրով 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում Ակադեմիայի սաների մասնակցության մասին, անդրադարձավ ընթացիկ միջոցառումներին: Առաջիկայում ԱԻՆ ակադեմիայի սաները ելույթ կունենան նաև մանկատանը՝ ներկայացնելով թեմատիկ բեմականացում:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։
ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Ա. Հարությունյանը հայտնեց, որ հանրապետությունում հարաբերական անդորր է, ծառայությունը շարունակում է աշխատել ըստ օրակարգի: Ակտիվ ընթանում են ապաստարանների և նկուղների կահավորման և վերակառուցման աշխատանքները: Հակահրդեհային միջոցառումներ են իրականացվում բուսածածկ տարածքների պահպանման համար: ՀՀ ԱԻ նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԱԻՆ-ը պատրաստ է ցանկացած պահի աջակցել հնարավոր ամեն ինչով, նախարարը նաև ընդգծեց պարբերաբար ԼՂՀ և ՀՀ սակրավորներին վերապատրաստելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Ա. Հարությունյանը նշեց, որ տվյալ պահին անձնակազմը զբաղված է կոնկրետ հանձնարարկաններով, կքննարկեն և օգնության կարիքի դեպքում կտեղեկացնեն ՀՀ ԱԻ նախարարությանը:
Նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին՝ 2-րդ անգամ Արցախ տարվող մարդասիրական օգնության աշխատանքների կազմակերպման համար՝ նշելով, որ հումանիտար օգնության կազմակերպման հարցում հարկավոր է սերտորեն համագործակցել ԼՂՀ գործընկերների հետ, որպեսզի Արցախ հասցվեն հենց այն ապրանքները, որոնց անհրաժեշտությունն իսկապես կա:
-Մենք պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում լինենք Արցախում, հնարավորությունների սահմանում աջակցենք մեր հայրենակիցներին: Մեր աջակցությունը պետք է լինի շարունակական և տեղին,-ասաց Ա. Երիցյանը:
Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Սարիբեկյանը զեկուցեց, որ մարզ են այցելել փոխնախարար Դ. Կարապետյանը և Հիդրոմետ ծառայության Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության վարչության պետ Ա. Կարապետյանը, ծանոթացել հակակարկտային կայանների աշխատանքին, աշխատանքային հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների հետ, ինչպես նաև՝ այցելել Արթիկի հրշեջ-փրկարարական մաս:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02