Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 25 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 29.844.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 6-ի վերաբերյալ նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 22 դեպք, հաշվարկվել է 29.844.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաեւ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ բոխի, 1 բոխի, 1 հողմատապալ ուռենի, 1 հողմատապալ հաճարենի) հաշվարկվել է 221.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (3.2 խմ թափուկ վառելափայտ, 6.21 խմ վառելափայտ, 5.6 խմ կողահատ տախտակ) հաշվարկվել է 1.076.400 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (7.5 խմ թափուկ վառելափայտ) նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (25 բոխի, 3 թխկի, 74 կաղնի, 4 հացենի, 33 հաճարենի, 12 ղաժի, 1 թեղի, 1 լորենի, 1 ակացիա) հաշվարկվել է 27.247.750 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (15 խմ վառելափայտ, 1.2 խմ թափուկ վառելափայտ, 8.6 խմ կողահատ տախտակ) 1.261.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բարդի) հաշվարկվել է 37.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։ Լոռի՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածը) «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք։ Արագածոտն՝ 2 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.075.790 ՀՀ դրամ:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01