«Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը դա շատ կարևոր ուղերձ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Նրա խոսքով՝ Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ ելույթ էր: «Նաև կարևորում եմ, որ գրված ելույթ էր, այսինքն՝ հստակ մտածված, հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով, և երևի թե առաջին անգամ համակարգված ձևով Հայաստանի նոր իշխանությունը Արցախի հարցում հղեց ուղերձ», - նշեց Էդմոն Մարուքյանը:
Հարցին՝ ո՞վ էր այդ ուղերձի հասցեատերը, պատգամավորն արձագանքեց. «Միջազգային հանրությունը, Ադրբեջանը, և ես կասեի, որ դրանք ներքին օգտագործման ուղերձներ չէին ավելի շատ, այլ արտաքին օգտագործման ուղերձներ էին, և այս առումով սպասում ենք բանակցություններին»:
Ըստ նրա՝ Արցախի ներկայացուցիչների վերադարձը բանակցային սեղան «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար առաջնահերթություն է և իրենք այդ մասով աջակցում են իշխանությանը. «Կարծում եմ, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված Հայաստանում կա հստակ կոնսենսուս և աջակցություն օրվա իշխանությանը, որ այդ խնդիրը մինչև վերջ տարվի առաջ»:
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ սպասվող հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի:
«Ըստ էության, վարչապետի ելույթում հստակ հարցեր բարձրացվեցին՝ կապված սկզբունքների և տարրերի հետ առ այն, որ դրանք պետք է մեկնաբանվեն: Եվ ոչ թե պետք է մեկնաբանվեն Ադրբեջանի սրտով կամ Հայաստանի սրտով, այլ պետք է մեկնաբանվեն միջազգային հանրության կողմից: Եվ այդ մեկնաբանությունները չպետք է լինեն կողմերի կողմից տարբեր շահեր հետապնդող մեկնաբանություններ: Այսինքն՝ մենք միջազգային սկզբունքները պետք է հստակեցնենք, հասկանանք՝ ինչ նկատի ունեն յուրաքանչյուր սկզբունքի տակ»,- ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նրա խոսքով՝ առաջին հանդիպումից առաջ փաստորեն հայտարարվում է՝ եկեք այդ սկզբունքները պարզաբանենք. «Կարող է լինել փաստաթուղթ, որով կհստակեցվի, թե ինչ նկատի ունեն յուրաքանչյուր սկզբունքի ներքո»:
Էդմոն Մարուքյանը նշեց նաև, որ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցով հայկական կողմը պետք է միջազգային հանրության հետ աշխատանք տանի:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01