Մեկնարկում է «Թելադրություն» նախագիծը՝ ուղղված հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ազդարարվել է «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի մեկնարկը, որն այս տարի տեղի է ունենում ԿԳՆ-ի հովանու ներքո:
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և «Բացկրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանը: Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է բոլոր այն մարդկանց, ինստիտուտներին, հաստատություններին, ակումբներին, որոնք կցանկանան ստանձնել պատասխանատվություն և իրենց մոտ բացել թելադրության հարթակներ:
«Սրանով բոլորն իրենց փոքրիկ ներդրումը կունենան այս կարևոր գործում: ԿԳ նախարարությունը խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են հայերենի տարածմանը և կրթության համակարգի զարգացմանը»,-նշել է նա՝ կոչ անելով մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, պաշտոնից կամ տարիքից, միանալ այս նախաձեռնությանը:
Գոհար Մամիկոնյանը նաև տեղեկացրել է, որ նախագծում բոլորը ներգրավված են կամավորության սկզբունքով, և որևէ ֆինանսական ներդրում կամ պարտադրանք չկա: «Մենք ցանկանում ենք այն դարձնել համահայկական թելադրության տոն, հայոց լեզվի տոն՝ ՀՀ ում և դրա սահմաններից դուրս»,-նշել է նա՝ տեղեկացնելով, որ թելադրողների թվում է լինելունաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ նախաձեռնության առաջնային խնդիրը հայոց լեզուն պահպանելը, տարածելն ու զարգացնելն է:
«Մենք ողջունել և սիրով գործակցում ենք այս երիտասարդ, ինքնատիպ նախաձեռնության հետ: Գիտենք, որ սոցիալական ցանցերում, հատկապես երիտասարդների շրջանում,հայերեն չեն գրում, և այսօր լեզվի խնդիր ունենք: Այս նախաձեռնությունը որոշ չափով կնպաստի այդ խնդրի լուծմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այն կնպաստի նաև գրագիտության մակարդակի բարձրացմանը, որը միայն դպրոցի խնդիրը չէ»,-նշել է Դավիթ Գյուրջինյանը՝ հորդորելով նախաձեռնությանը ներգրավել նաև տուն-թանգարաններին:
«Այն հավելյալ առիթ կլինի, որ մարդիկ մեկ անգամ ևս գնան թանգարաններ, որը, ի վերջո, նաև խորհրդանշական է, երբ խոսքի վարպետների օրրանում ես գրում թելադրություն»,-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ թելադրության տեքստում, իհարկե, դժվար բառերկան, սակայն դրանք արհեստական չեն ավելացված: «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանի խոսքով՝ այս պահին դեռ հարթակների ներգրավմամբ են զբաղված. պատրաստվում ենդիմել համալսարաններին, դպրոցներին և հասարակական կազմակերպություններին:
«Թելադրությունն անցկացվելու է միաժամանակ մի քանի հարթակներում: Այն նպատակ ունի բարձրացնել հայերենի կարևորությունը ինչպես ՀՀ-ում, Արցախում, այնպես էլ սփյուռքում: Թելադրությունն այս տարի նաև արևմտահայերեն էլինելու: Մեր մոսկովյան գործընկերները ևս ակտիվ ներգրավված են այս հարցում, որոնք միաժամանակ զբաղված են եվրոպական հարթակների համակարգմամբ: Իրականում մենք մեծ պատասխանատվություն ենք զգում լեզվի խնդրին մոտենալիս, և մեզ համար կարևոր է, որ պետությունը որևէ ձևաչափով մասնակից է դրան:
Երկար տարիներ մենք պետականության, մշակույթի, լեզվի պահպանման խնդիր ենք ունեցել, և եթե այսօր պետության կողմից է գնում այս ազդակը, սա ամբողջությամբ նոր իրավիճակ է, երբ պետությունն ու հանրային սեկտորը միաժամանակ մասնակցում են և կարևորում խնդիրը»,-նշել է Հայկ Դավեյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար և որոշակի կապ ունի Թումանյանի 150-ամյակի հետ: Նշենք, որ արդեն մարտի 20-ին կբացվի մասնակիցների գրանցումը, իսկ թելադրությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 13.00-ին: Նախագծի մանրամասները՝ www.teladrutyun.am և www.facebook.com/events/790086868002539:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01