Անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50 000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից. սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ մեկ անգամ արված հայտարարություն է։ Փաշինյանը նման խոստում է տվել հեղափոխության օրերին, վարչապետի թեկնածու եղած ժամանակ, ինչպես նաև 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում, երբ արդեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար էր, իսկ երկիրը պատրաստվում էր արտախորհրդարանական ընտրությունների։
Tert.am-ը փորձել է պարզել՝ արդյո՞ք վարչապետը, որը գրեթե մեկ տարի է իշխանության է, կատարել է իր խոստումը։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն ուղղված մեր հարցմանը, թե արդյոք անհատ տաքսիստներն օրենքով ազատված են 8-ից 12 հազար դրամ վճարելուց, մեզ պատասխանել են, որ գործընթացը դեռևս շարունակվում է գործող օրենքով՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը դեռևս չի փոփոխվել։
Նշենք, որ գործող օրենքով Երևանում լիցենզավորված տաքսիստներն ամսական վճարում են 12 000, մարզերում` 8000 դրամ:
«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործընթացը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ «Տրանսպորտի բնագավառ»-ի 15.5-րդ և 15.6-րդ կետերով մարդատար- տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար սահմանված են պետական տուրքի դրույքաչափեր»,- ասված է Tert.am-ին տրված պատասխանում։
Միաժամանակ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից մշակվել էր մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործընթացը կանոնակարգող օրենսդրական փաթեթ, որը ներկայումս լրամշակվում է: Օրենսդրական փաթեթի նոր նախագիծը հանրային քննարկման կներկայացվի e-draft.am կայքում:
Սակայն պետք է նկատել, որ դեռևս 2018 թ-ի նոյեմբերին Կառավարությունն այս ոլորտի հետ կապված փոփոխություններ էր նախատեսել, ըստ որի՝ նախատեսվում էր 10-20 անգամ նվազեցնել տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի տարեկան տուրքի չափը. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Լիցենզավորման մասին» և այլ օրենքներում փոփոխություններ էր մշակվել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Բայց այս փոփոխությունների փաթեթում ՀՀ տարածքում անհատ տաքսու վարորդներին բոլոր տեսակի հարկերից ազատելու մասին ոչինչ չկար։
Հավելենք, որ այս տարվա մարտի 7-ին կայացած կառավարության ծրագրում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց մի շարք օրենսդրական փոփոխություններ, իսկ փաթեթի մեջ ներառված է նաև ՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը։ Նշվում է առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում պետական տուրքի վճարումը մեծ բեռ է դառնում այս շրջանակի անձանց համար: Թե ինչ ճակատագրի կարժանանան այս օրենքի նախագիծը , դեռևս անհայտ է։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01