Մարտի 12-ին եզրափակվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի փակման գալա համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Տերտերյանի 2 մեծակտավ ստեղծագործությունները՝ թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները։
Իր սիմֆոնիաներում Տերտերյանը հաճախ է օգտագործել ազգային նվագարաններ։ Թիվ 7 սիմֆոնիայում նույնպես կարող ենք ականատես լինել դասական և ազգային նվագարանների յուրօրինակ համադրության։ Այստեղ հնչում է դափը՝ հետաքրքիր երանգներ հաղորդելով ստեղծագործությանը։ 7-րդ սիմֆոնիան գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար, մենակատար դափի և մագնիտոֆոնային ձայնագրության համար։
8-րդ սիմֆոնիան նախորդի շարունակությունն է, միաժամանակ ամբողջացնում է Տերտերյանի բոլոր նախորդ սիմֆոնիաներն ու նրա ամբողջ արվեստը։ 8-րդ սիմֆոնիան մեկմասանի է՝ հետաքրքիր գործիքային կազմով՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար և մագնիտոֆոնային հնչողությամբ, որտեղ հնչում են սոպրանոյի և մեցցո սոպրանոյի ձայներ։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Տերտերյանի արվեստը բնորոշեց ինքնատիպ, հզոր ու նորարարական։ Նա նաև նշեց, որ շատ ուրախ են հանդիսատեսին ներկայացնել այս յուրահատուկ ու բարդագույն ստեղծագործությունները, որոնք այնքան էլ հաճախ չեն կատարվում։ Մաեստրո Սմբատյանը նշեց, որ նվագախումբը մեծ պատասխանատվությամբ է իրականացնում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որի նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների արվեստը հանրայնացնելն է, ինչպես նաև դրանք ձայնագրելու, թվայնացնելու միջոցով պահպանելն ու սերունդներին փոխանցելը։ Լրագրողների այն հարցին, թե որ հեղինակին է նվիրվելու Հայ կոմպոզիտորական արվեստի հաջորդ փառատոնը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այդ հարցն առաջիկայում կքննարկի և կորոշի գեղարվեստական խորհուրդը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգներին մասնակցել են նաև ԴասA ծրագրի մասնակիցները՝ Երևանի ավագ դպրոցների աշակերտներ, որոնց հետ նախապես հանդիպել և դասական երաժշտությանն առնչվող դասընթացներ են վարել Սերգեյ Սմբատյանն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները։
Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27