Համաշխարհային լրատվամիջոցները արձագանքել են՝ Երեւանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի՝ իշխանություններին հանձնվելու որոշման մասին նորությանը:
Ըստ համաշխարհային մամուլի՝ ՊՊԾ գնդի գրավումը, նաեւ դրան հաջորդաած իրադարձությունները ցնցում դարձան փոքրիկ Հաայաստանի համար
Բրիտանական BBC–ը գրում է, որ իրավապահները դեռ ուրբաթ էին վերջնագիր ներկայացրել խմբին, երբ «մահակներով ու ձայնային նռնակներով զինված ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումներ եղան»:
Գերմանական Deutsche Welle –ը նշում է, որ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդել են ընդդիմադիր բողոքի ցույցեր մայրաքաղաքում: Ավելի քան 70 մարդ է վիրավորում ստացել այն բանից հետո, երբ «ոստիկանութունը կիրառել է մահակներ, ձայնային նռնակներ ու ծխոտող պայթագլաններ»:
Ըստ Irish Times պարբերականի՝ զինված խումբը, որը ընդդիմադիր է նախագահին ու կառավարությանը, հանձնվել է «հագստյան օրերի բռնությունից հետո»: «Պարոն Սեֆիլյանը ընդդիմության գլխավոր առաջնորդը չէ, բայց վերջին իրադարձությունները վերծնեցին հասարակական լայն դժգոհությունը կոռուպցիայի, Հայաստանի քաղաքական վերնախավի հարստությունների ու անպատասխանատվության կապակցությամբ»,- գրում է պարբերականը:
Associated Press գործակալությունը հիշեցնում է, որ դիմակայության հետեւանքով սպանվել են երկու ոստիկաններ, վիրավորում ստացել երկու ներկայացուցիչները : Գործակալությունը նշում է, որ «բռնության ամենասարսափելի դեպքերից մեկը կատարվել է ուրբաթ, երբ վիրավորվել է 75 մարդ»:
Զինված խումբը ՊՊԾ գնդի գրավումից ու մարդկանց պատանդառելուց հետո Հայաստանում անկարգություններ է հրահրել, գրում է AFP–ը : Ըստ գործակալության, պատանդներին վերաաբերող ճգնաժամը ու բռնությունները «ցնցել են այս փոքրիկ հետխորհրդային երկիրը Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ հակամարտության բռնկումից ընդամենը մի քանի ամիս անց, որի հետեւանքով 110 մարդ էր զոհվել»:
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47